Կոպիրկին. Հակամարտության գոտում դպրոցներն ու մանկապարտեզները չեն կարող թիրախավորվել
Հակամարտության գոտում դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև քաղաքացիական մյուս հաստատությունները, չեն կարող թիրախավորվել: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից, նախարարն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում նախարար Հարությունյանը հայտնել է, որ անցած օրն այցելել է Տավուշի մարզ՝ հակառակորդի հրետակոծության հետևանքով տուժած դպրոցներ և մանկապարտեզներ: Նա ընդգծել է՝ անթույլատրելի և դատապարտելի են ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունները: Նախարարը նաև իրազեկել է, որ անցած շաբաթ նույնաբովանդակ նամակներ են ուղղվել միջազգային կառույցներին:
Կողմերն արձանագրել են, որ ավարտվել է միջպետական ծրագրի շրջանակում 2020-21 ուսումնական տարում ՌԴ բուհեր ՀՀ քաղաքացիների ընդունելության մրցույթը: Հայտ է ներկայացրել 300 դիմորդ, իսկ կրթաթոշակների թիվը 210 է եղել: Նախատեսվում է հատկացնել լրացուցիչ ևս 20 տեղ:
ՌԴ դեսպանի խոսքով՝ արդեն մշակվել են տարրական դասարաններում ռուսաց լեզվի դասավանդման ուսումնամեթոդական նյութեր, որոնք հասանելի են լինելու նաև Հայաստանում աշխատող մանկավարժների համար: Նա ներկայացրել է Հայաստանում ռուսաց լեզվի դեսպանների գործունեության նոր նախաձեռնությունը, կարևորել հաջորդ ամիս մեկնարկող ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
Նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի Դաշնության հայաշատ համայնքներում հայոց լեզվի՝ որպես պարտադիր առարկա, ուսուցման հարցի կարևորության մասին: Նա ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման ընթացքը և իրազեկել, որ նոր չափորոշչով ռուսաց լեզվի դասավանդումը կկազմակերպվի երկրորդ դասարանից:
Նախարարության պատասխանատուները նշել են, որ այս պահին ձևավորված աշխատանքային խումբը նաև կմշակի կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ–ռուսական համագործակցության ճանապարհային քարտեզը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի աշնանը ԿԳՄՍ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի ժամկետներին և օրակարգին և քննարկել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-ռուսական օրակարգի այլ հարցեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.