ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է անում ռազմական գործողությունները դադարեցնել
ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները դադարեցնել:
«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեր գործընկերների հետ միասին ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները դադարեցնել:
Վերջին մի քանի օրերի մարտերը երկու երկրների միջև ձգձգված հակամարտության մեջ բռնության վերջին դրվագն են: Ներկայիս բռնությունը հատուկ մտահոգություն է հարուցում, քանի որ տեղի է ունենում կորոնավիրուսի համավարակի դեմ գլոբալ պայքարի ժամանակ, որը, ինչպես հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը, պետք է դառնա գլոբալ հրադադարի գլխավոր պատճառը, որ միաձայն աջակցություն է ստացել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևի ընդունմամբ:
Մինչ այս Հայաստանը հավանություն էր տվել հրադադարի կոչին, Ադրբեջանը դեռևս դա չի արել:
Չնայած ամեն մի կողմը մյուսին է մեղադրում քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու մեջ, կարծես, բռնությունը սրվել է, որի թիրախում են Հայաստանի քաղաքացիական օբյեկտները, ինչի մասին է վկայում հարձակումը անհատական պաշտպանության իրեր արտադրող ֆաբրիկայի վրա: Հայաստանը նաև ադրբեջանցի զինվորականներին մեղադրում է քաղաքացիական բնակչությանը որպես վահան օգտագործելու մեջ:
NCC-ն վրդովված է այս գործողություններով: Քաղաքացիական անձանց ուղղված այդպիսի սպառնալիքները հակադրվում են բոլոր սկզբունքներին և հակասում ռազմական հակամարտությունների հաստատված ստանդարտներին: Սա ռազմական գործողությունների դադարեցման կոչն ավելի ու ավելի հրատապ է դարձնում:
Մենք աղոթում ենք, որ նրանք, ովքեր այս ժամանակն ընտրել են ռազմական գործողությունների վերսկսման համար, ուշքի գան և դադարեցնեն ռազմական գործողությունները: Մենք աղոթում ենք, որ այն ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհը պետք է միավորվի Covid-19-ի դեմ պայքարի համար, միջոց գտնվի երկու երկրների միջև հակամարտությունն ընդմիշտ կարգավորելու համար»,- նշված է NCC-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.