ԵՄ դիվանագիտության ղեկավարը եռակողմ հեռախոսազրույցներ է ունեցել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը եռակողմ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհան Բայրամովի հետ, որպեսզի քննարկի երկու երկրների միջև միջազգային պետական սահմանի երկայնքով վերջերս զինված բախումները:
Ինչպես հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը, Բորելի և երկու արտգործնախարարների միջև սա առաջին նման զրույցն է՝ հուլիսի 13-ին նախարարների հետ առանձին քննարկումներից հետո:
Ջոզոպ Բորելը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և արագ ապաքինում մաղթել տուժածներին: Նա երկու կողմերին կոչ է արել դադարեցնել զինված առճակատումը և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք հրահրում են լարվածություն, մասնավորապես տարածաշրջանում կարևորագույն ենթակառուցվածքներին ցանկացած հետագա սպառնալիքից: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային բոլոր սուբյեկտները պետք է նպաստեն այս խաղաղ նպատակին:
Նա երկու կողմերին կոչ է արել վերահաստատել հրադադարին իրենց հավատարմությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար: Այս համատեքստում Հայաստանը և Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց անմիջական հաղորդակցության մեխանիզմը, այն ձևաչափը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ: Նա նաև ընդգծել է համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային դրույթների վերաբերյալ էական բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Երկու նախարարներն էլ համաձայնել են դրան: Նա նաև ընդգծել է ԵԱՀԿ-ի մոնիթորինգը տեղերում վերսկսելու անհրաժեշտությունը՝ հենց որ պայմանները թույլ տան։
Բորելը շեշտել է երկու կողմերի հետ փոխգործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը և հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին շարունակել սերտ շփումները երկու կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 12:28
В ходе агрессии 19-20 сентября 2023 были убиты 223 арцахцев, из них 21 гражданские лица, 6 дети. Об этом сообщил омбудсмен Нагорного Карабаха Гегам Степанян в ходе дискуссии в АУА.
-
2024-03-29 12:26
В эти минуты полиция проводит обыск в квартире члена Совета Национально-демократического полюса Жирайра Сефиляна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе НДП.
-
2024-03-29 12:24
Число пострадавших в результате теракта в «Крокус сити холле» возросло до 382, сообщили ТАСС в центре медицины катастроф.
-
2024-03-29 12:19
В Арцахе у властей Азербайджана изначально была цель полностью деарменизировать регион, сделать так, чтобы люди были вынуждены покинуть край, несмотря на тысячи лет проживания предков. Об этом заявил бывший омбудсмен Армении Арман Татоян в ходе панельного обсуждения в Американском университете Армении.