Ա․ Ենոքյան. ԱՐԴՅՈ՞Ք ՆԻԿՈԼԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ԱՐևՄՈՒՏՔՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆ ԱՊԱՍՏԱՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ
Տավուշում ռազմական հաղթանակին հաջորդած քարոզչական ու դիվանագիտական պարտությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ իրեն ոչ հատուկ լռություն էր պահպանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
Նա մասնավորապես նշել է․ «Վերջապես լեռը մուկ ծնեց՝ «Հայկական ժամանակում» նա հանդես եկավ հոդվածով, որտեղ Մարգարիտա Սիմոնյանի ասածներին արձագանքելով, քաղաքական (երևի՝ ոչ միայն) խումհարից հետո ներկայացրեց իր եզրահանգումները դիվանագիտության և կառավարման տեսությունների վերաբերյալ։ (Փակագծում նշենք, որ «Հայկական ժամանակը» Նիկոլի համար նույն դերն ունի, ինչ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի համար՝ այն, ինչ ուղիղ ասելու չէ, գրվում է խմբագրականում)։
Եվ ուրեմն, երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասկացել է երկու կարևոր սկզբունք․ «Առաջին`Հայաստանը չի կարող հարյուր տոկոսով հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա, և դա առանձնապես կախված չէ նրանից՝ ՀՀ իշխանություններն անվերապահորեն ենթարկվո՞ւմ են Կրեմլին, թե՞ երբեմն-երբեմն ինքնուրույնություն են դրսևորում։ Երկրորդ`Հայաստանը չի կարող հույս դնել նաև Արևմուտքի աջակցության վրա, որովհետև այդպիսի աջակցություն կա՛մ չի լինի ընդհանրապես, կա՛մ կլինի ուշացած, կա՛մ էլ այդ աջակցության դիմաց մեզանից չափազանց մեծ զիջումներ կպահանջեն»:
Եվ ուրեմն, անհրաժեշտ էր երկու երկար տարիներ, անհրաժեշտ էր Հայաստանը տանել անհաշիվ փորձությունների միջով՝ սկսած ղարաբաղյան բանակցությունները տապալելուց, զորքերը Սիրիա ուղարկելուց, նույնասեռականություն քարոզելուց մինչև սահմանադրական կարգի ոչնչացում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանար, որ քաղաքականությունը հիմնվում է շահերի վրա, և ոչ թե Ռուսաստանին կամ Արևմուտքին ենթարկվելու վրա։
Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նաև հասկանար, որ դիվանագիտության հիմնական խնդիրը քո շահերը մյուս երկրների շահերի հետ համադրելն է և ոչ թե քմահաճ քայլեր անելը և սեփական ցանցառությունը որպես անկախություն ներկայացնելը։
Իսկ դրա գիտակցումը չկա, քանի որ նրա մտորումներն ավարտվում են սարսափելի եզրակացությամբ․ «Եզրակացությունը միակն է. Հայաստանն իր առջև պիտի դնի միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի է լուծել բացառապես սեփական ուժերով»։ Այսինքն, դնել պարզունակ խնդիրներ, ասենք՝ պահանջել ՀԴՄ, կրել դիմակ, ձերբակալել Քոչարյանին, որպեսզի ցույց տաս, որ գոյություն ունես որպես իշխանություն, և ամենակարևորը՝ պարգևավճարներ բաժանել։
Խնդիրն այն է, որ այսպիսի պարզունակ մտածողության քաղաքական ուժին է վստահվել երկրի ղեկավարումը, նրան է տրվել այն լծակները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն ինչ-որ քայլեր ձեռնարկել, այլև պարտավորություն, որ այդ քայլերը արդյունք տան։
Ավելին, այդ մարդկանց է վստահվել նաև դիվանագիտությունը, որն ըստ սահմանման ոչ միայն քո, բացառապես քո քայլերի մասին է, այլև ուրիշների հետ համագործակցելու և այդ համագործակցությամբ երկրին օգուտ բերելու մասին։
և մի հարց․ արդյո՞ք Նիկոլը հասկացել է, որ Արևմուտքն իր հանդեպ վերջին անգամ կխախտի խոստումը և իշխանափոխությունից հետո իրեն ապաստան չի տրամադրի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.
-
2025-06-06 19:29
Один из парней, оказавшихся на территории, подконтрольной Азербайджану, Андрей Гягунц, учится в Горисском государственном сельскохозяйственном колледже.
-
2025-06-06 19:26
Основная часть партии цветов из Армении благополучно пересекла границу с Грузией. Об этом Sputnik Армения сообщила начальник отдела по связям с общественностью Инспекционного органа по безопасности пищевых продуктов Ануш Арутюнян, комментируя появившиеся в СМИ сообщения о возврате груза.