«Ժողովուրդ». ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՂևՈՐ Է ՄԵԿՆԵԼ, ՔԱՆ ԺԱՄԱՆԵԼ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է և չի վերադարձել 8078 մարդ։
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիսին մեկնել է 280 հազար 741 մարդ և ժամանել` 273 հազար 548-ը։ Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը 7193 մարդ: Իսկ, ահա, Գյումրու «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում մեկնել է 14 հազար 209 և վերադարձել 13 հազար 324 մարդ, բացասական մնացորդը` 885 հոգի։ Ասել է թե` այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով միգրացիան 8 հազար 78 հոգի է կազմել: Մեկ փաստ էլ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով:
Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղևոր է մեկնել, քան ժամանել: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղևոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել և չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից և սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.