Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉՇՓՈԹԵՔ

Արտաքին վտանգի գիտակցումը հանրային համերաշխության փխրուն մթնոլորտ է ստեղծել։

Քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն իրենց մասնակցությունն են բերում ազգային շահերի պաշտպանությանը՝ Հայաստանում, Սփյուռքում և արտերկրում։

Կորոնավիրուսային համավարակի առողջապահական և սոցիալ-տնտեսական ծանրագույն ազդեցությունն անգամ երկրորդ պլան մղվեց։

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը։

1. Շարունակում է ամբողջ թափով ՍԴ-ի բռնազավթման գործընթացը։

2. Քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական նոր գործեր է հարուցում, հներին էլ՝ նոր թափ հաղորդում։

3. Տեղեկատվական դաշտում նոր ներքին պառակտություններ է հրահրում։

4. Քաղաքացիներին շղթայում է, տուգանում ու ցրում։

5. Հայ ազգային դպրոցին նոր հարվածներ է հասցնում, հրեշավոր կերպով շարունակելով կրթության ապազգայնացման գործընթացը։

Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք։ Մենք եռագույնի տակ ենք համախբվել։ Այս տեմպերով դուք այդ դրոշի տակ տեղ չեք ունենա։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ