Последние новости

«Հրապարակ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԸՆԴՀԱՏԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՈՐ ԻՐԵՆՑ ՍՐՏԻ ՍԴ-Ն ՁԵՎԱՎՈՐԵՆ

«Հրապարակ». ԱԺ նախագահը պատգամավորներին ուղարկել է արձակուրդ, իսկ ինքը չի մեկնել, որ հարկ եղած դեպքում բոլորին կանչի նիստի

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին ստորագրել է խորհրդարանն ամենամյա արձակուրդ ուղարկելու որոշումը՝ 30 աշխատանքային օր։ Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 28-ը գրեթե բոլոր պատգամավորները կգտնվեն արձակուրդում, բացառությամբ՝ Արարատ Միրզոյանի, ով արձակուրդ չի մեկնի, և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ով 20-ից մինչև օգոստոսի 7-ը կլինի աշխատանքային ռեժիմում։

Հայտնի է նաև, թե ինչու Միրզոյանը չի գնում արձակուրդ՝ որ հարկ եղած պահին պատգամավորներին հետ կանչի արտահերթ նիստի, գոնե մեկ նիստ անպայման կայանալու է մինչև օգոստոսի 26-ը. ԱԺ-ն պետք է համալրի ՍԴ կազմը։ Եվ պատգամավորները ստիպված կլինեն ընդհատել արձակուրդը, որ իրենց սրտի ՍԴ-ն ձևավորեն»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ