Միշուստին․ Օգոստոսի 1–ից Ռուսաստանը «բացում է երկինքը»
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսվում է իրականացնել միջազգային չվերթերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Չվերթերը կիրականացվեն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի օդանավակայաններից:
Ռուսաստանն ավիահաղորդակցությունն առայժմ վերսկսվում է միայն երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ: Օգոստոսի 10-ին թռիչքներ կիրականացվեն դեպի Անթալիա, Բոդրում և Դալաման (Թուրքիա) ։
Այն երկրների ցանկը, որոնց հետ կվերսկսվի ավիահաղորդակցությունը, մոտ ժամանակներս կհաստատվի և կհրապարակվի ։
Կարևոր է իմանալ, որ Ռուսաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալ։
Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ հուլիսի 15-ից իշխանությունները կսկսեն աստիճանաբար հանել արտերկիր թռիչքների սահմանափակումները: Ավիահաղորդակցությունը կվերսկսեն այն երկրների հետ, որտեղ կորոնավիրուսով հիվանդացությունը կազմում է հարյուր հազար բնակչի հաշվով 40-ից ոչ ավելի դեպք, հիվանդացածների թվի միջին օրական աճը և այդ երկրներում COVID-19-ի տարածման ցուցանիշը չպետք է գերազանցի 1 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ:
Բացառություն են կազմել այլ քաղաքացիների` իրենց երկիր բերման, ինչպես նաև բեռնատար, փոստային, սանիտարական և հումանիտար չվերթները, տեխսպասարկման համար դատարկ ինքնաթիռների թռիչքները, երկրի տարածքում վերալիցքավորման (անձնակազմի հերթափոխի) համար նախատեսված տարանցիկ թռիչքները և ՌԴ կառավարության առանձին որոշումներով իրականացվողները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 13:42
Записи, которые Следственный комитет представил задержанным сотрудникам компании Самвела Карапетяна, сфабрикованы, пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники в адвокатском сообществе.
-
2025-07-09 13:40
Адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованес Худоян не исключает новые посягательства на Первопрестольный Эчмиадзин. Свое мнение он выразил на пресс-конференции 9 июля, отвечая на вопрос о возможности «нового нападения» силовиков и связи происходящего с выборами 2026 г.
-
2025-07-09 13:38
Премьер Армении Никол Пашинян с помощью внутреннего террора хочет исключить сопротивление перед новыми уступками Азербайджану. Об этом сказала журналистам представитель оппозиционного блока "Армения" Анна Григорян.
-
2025-07-09 13:31
Никол Пашинян 9 июля с рабочим визитом отправляется в Объединённые Арабские Эмираты.