ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։
«Համանախագահները և PRCIO-ն ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հարաբերական անդորրը։ Համանախագահները կոչ են անում կողմերին օգտվել ակտիվ ռազմական գործողությունների ներկայիս նվազմամբ լուրջ առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով։ Համանախագահները կրկին ընդգծում են, որ այս դժվարին շրջանում խիստ կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից՝ ներառյալ քաղաքացիական հասարակությանը կամ խիստ կարևոր ենթակառուցվածքին ուղղված սպառնալիքները կամ ենթադրյալ սպառնալիքները։
Համանախագահները նշում են, որ վերջին հրապարակավ հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահող երկրների ջանքերը և /կամ ձգտում են միակողմանի կարգով հաստատել կարգավորման գործընթացի ձևաչափի նոր «պայմաններ» կամ փոփոխություններ, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը։ Համանախագահները պնդում են, որ ամուր խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է մաքսիմալիստական դիրքորոշումներից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու և սադրիչ հայտարարություններ և գործողություններ չկատարելու մեջ»,-նշվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ համանախագահներն ու PRCIO-ն երախտապարտ են միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵՄ-ին ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը հրադադարը պահպանելու և երկխոսությունը վերականգնելու հարցում աջակցում են համանախագահների ջանքերին։
«Համանախագահները պատրաստ են հանդիպել ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ ցանկացած ժամանակ։ Համանախագահները նաև ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերադառնան տարածաշրջան հնարավորինս արագ»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.