Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԳՅՈՒՄՐԻԻՑ ՔԱՅԼԵԼՈՎ ՉԻ ԵԿԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համեմատել Ապրիլյան պատերազմը Տավուշի դեպքերի հետ նույնն է, ինչ համեմատել կիլոգրամը կիլոմետրի հետ: Այս մասին այսօր `հուլիսի 25-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյությում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` հավելելով, որ Ապրիլյանը պատերազմ պետք է անվանել, իսկ Տավուշի դեպքերը՝ դիրաքային մարտեր:
«Հայկական բանակը և հայկական սպայական անձնակազմը` գեներալից մինչև սպա և զինվորները, կատարել են իրենց առջև դրված առաջադրանքը գերազանց, կամ ահավոր գերազանց կամ ամենագերազանց: Այո, ապրիլին եղել է հաղթանակ, այո, եղել է հաղթանակ նաև դիրքային մարտերում Տավուշյան դեպքերի ժամանակ: Եվ փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը դրանցից տեղյակ չէր, ինչպես մենք կարող ենք տեսնել իր կառավարության նիստի ժամանակ տրված մանկամիտ կորսված հայացքից, որ նա նույնիսկ չի իմացել` ինչ է կատարվում: Եվ փառք Աստծո, որ չի իմացել, թե չէ կաներ այն, ինչ անում է վերջին երկու տարում, չկրակելու հրաման կտար և կասեր` դե լավ, զիջեք, ինչպես որ եղավ Նախիջևանում: 3-րդ կորպուսը Տավուշում արեց այն, ինչ պարտավոր էին անել Նախիջևանում»,-ասաց նա` նկատելով, որ չկրակելու արդյունքում մենք զիջել ենք 2000 հա հող և դիրքային առավելությունը:
Մինասյանն անդրադարձվ գեներալների վերաբերյալ այս օրերին հնչող գովեստի խոսքերին. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով չի եկել, ոչ էլ Նիկոլն ու Աննան րհորանց տնից են բերել, դա այն նույն գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, որն այնտեղ էր մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելը: Դա այն նույն գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր, որի որը՝ գեներալ Խաչատուրովին, Նիկոլ Փաշինյանը դատում էր այդ օրերին, երբ տղան պաշտպանում էր հայրենիքը։ Դա այն նույն Խաչատուրովն է, ում խայտառակ անելով Հայաստանի Հանրապետությունը և կոնկրետ վնասելով արտաքին հարաբերությունները և Հայաստանի պաշտպանական համակարգը՝ հետ կանչեց ՀԱՊԿ-ից, այն նույն ՀԱՊԿ-ի, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ թշնամի կազմակերպություն է: Հետևաբար, ոչինչ չի փոխվել, ավելին ասեմ՝ 3-րդ կորպուսը չի օգտագործել որևէ զենք, որը գնվել է վերջին 3 տարիների ընթացքում: Հետևաբար զնեքերն էլ են նույնը, սպայական անձնակազմն էլ է նույնը, փառք Աստծո, չեն հասցրել իմքայլանալ, գենշտաբն էլ է նույնը, գիտե՞ք՝ ինչն է փոխվել, ձեր ընկալումը, որ դուք ընկալում եք այս հաղթանակը ճիշտ ձևով, որովհետև չկա հիմա ընդդիմություն, որը հակառակը քարոզի: Իսկ Ապրիլյանի ժամանակ երբ հայկական բանակը հաղթել էր, ՀՀ-ն, հայ ժողովուրդն ու Արցախը հաղթել էր, Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը քարոզում էին հակառակը, ու դրա մասին կան կոնկրետ փաստեր: Դե թող հիմա Նիկոլ Փաշինյանը մի փաստ բերի, որ տանկի մեջ ջուր է եղել, կամ որ զինվոր ենք կորցրել, որովհետև փամփուշտ չի ունեցել»:
Միքայել Մինասյանի խոսքով` բանակը հիմա են թալանում, ինչի մասին ինքը փաստեր է ներկայացրել, որոնք չեն հերքվել, գենշտաբի պետ էլ փոխվեց, բայց չհերքեցին:
«Ես չեմ ասել` 80-ականների զենքերը վատն են, ես Նիկոլի սուտն եմ բռնել, որ ասում էր` փակենք 80-ականների ամոթալի էջը, և մի հատ էլ գնեց 80-ականների զենքը, մի հատ էլ էդ արանքում փող աշխատեց, և եթե ինչ-որ մեկը բանակը թալանում է, դա Նիկոլ Փաշինյանն է, և իր ընկեր պատրոն Դավոն, որը փաստերով ապացուցել եմ»,-ասաց նա:
Նրա խոսքով` տավուշյան դեպքերի ժամանակ բոլորն իրենց տեղերում էին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, որը ծառայում էր իր պատվիրատուներին, ծառայում էր կնոջ միջոցով. «Որովհետև ուրիշ կերպ բացատրել Աննա Հակոբյանի քարերի վրա կանգնած խաղաղասեր ելույթները ես ոչ մի կերպ չեմ կարող, որովհետև Աննա Հակոբյանը շատ լավ հասկանում է` չի կարելի և պետական դավաճանություն է, երբ ՀՀ-ն դե ֆակտո պատերազմի մեջ է, ծաղիկները ձեռքին քարոզել խաղաղություն, քարոզել խաղաղություն ո՞ւմ հետ, նրանք եկել են մեր երեխեքին սպանեն, եկել են գյուղերը ռմբակոծեն, դուք խոսում եք մեր հետ Ադրբեջանի մայրերի մասին, որ ի՞նչ անեք, ինչպես ասում է դասականը: Մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի մայրերը, մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի զինվորները, մեզ հետաքրքիր են մեր եղբայրները, նրանք թշնամի են, հասկացեք: Ես հասկանում եմ, որ ձեր պատվիրատուները հակառակ պատվեր են իջեցրել: Ես հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրել կամ չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին. դուք որ ընտրում էիք, գիտե՞իք, որ էդ փաթեթի մեջ Աննա Հակոբյանը կար, որ դուք նրան էլ եք տալիս մանդատ խոսելու ՀՀ անունից, խոսելու արտաքին աշխարհի հետ: Ես չեմ հիշում՝ վերջին 120 տարիների ընթացքում որ ղեկավարի տիկինը կամ ընտանիքի անդամն էր իրեն իրավունք վերապահում քիթը խոթել պետության գործերի մեջ, նամանավանդ՝ պատերազմող պետության»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.