ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր
Ավարտվել է բուհի ընդունելության լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը։ Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ լուրը հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը որոշել էր մի քանի տվյալ ներկայացնել այս տարվա արտակարգ դրության պայմաններում անցկացված բուհական ընդունելության արդյունքների վերաբերյալ։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ 2020թ. ընդունելության միասնական քննության համար հայտագրվել են 11 979 դիմորդ, մասնակցել են 11 648 դիմորդ, դրական միավոր ստացել են 9372 դիմորդ: Այս արդյունքներում ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի դիմորդները։ Դրական միավոր ստացած 8706 դիմորդ ընդունվել են հիմնական փուլով։
Թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթի արդյունքով` ընդունվել են 472 դիմորդ, չեն ընդունվել 49-ը:
«Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական գնահատական ստացած ու բուհերի միասնական քննության արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբերին` հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականը, դիմել բուհեր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, ըստ էության, մշակվող այս համակարգով` քիչ է հավանականությունը, որ մյուսները կարող են չընդունվել բուհերի հեռակա բաժիններ։
Նախարարությունը լուծում է գտել նաև այն դիմորդների համար, որոնք 18 և ավելի բարձր գնահատական են ստացել և չեն ընդունվել բուհեր։
«Այս տարի միասնական քննությամբ գերազանց՝ 18 և ավելի բարձր գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ։ Վեցից չորսն արձագանքել է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նրանցից մեկն ասել է, որ հեռակայի համար է դիմելու, իսկ մյուս դիմորդն էլ նշել է, որ ինքը հենց իր ընտրած մասնագիտությամբ է ցանկանում սովորել, այդպես էլ լրացրել էր հայտը։
Նախարարը պնդում է՝ ընդունելության նոր կարգի վերաբերյալ պատշաճ իրազեկում արվել է նաև ԶԼՄ-ներով։
«Պատուհանը փակում էին, երդիկից էինք մտնում»,- ասաց նախարարն ու որպես ապացույց` իր ապրիլի 30-ի ուղիղ եթերից մի հատված կրկնեց, որում տեղեկացրել էր ընդունելության նոր կարգի մասին։
ԿԳՄՍ նախարարը նաև անդրադարձավ նոր չափորոշիչների շուրջ բարձրացված աղմուկին՝ տարածվող լուրերն անվանելով «կեղծ և սուտ»։ Նա խոստացավ այդ խնդրին անդրադառնալ վաղը՝ նշելով, որ պարզապես «ուզում է թողնել, որ մի քանի մասնագետներ իրենց կեղծիքով և ստով ավելի խայտառակվեն, որից հետո ինքը կետ առ կետ կանդրադառնա դրանց», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 15:29
Ряд армянских организаций, действующих в Нидерландах, отказались участвовать во встрече с главным уполномоченным по делам диаспоры Армении Заре Синаняном, сообщает голландское отделение АРФ «Дашнакцутюн». Синанян был в Нидерландах с 17 по 20 февраля. Во встрече не приняли участие местный офис АРФД и молодежные организации партии, офис «Ай Дат», Всеобщий армянский физкультурный союз «Оменетмен», благотворительная организация «Союз армянской помощи», а также подведомственные им структуры.
-
2025-02-22 15:29
Соединенные Штаты предложили простую, историческую резолюцию в ООН, которую мы призываем все государства-члены поддержать, чтобы наметить путь к миру, заявил госсекретарь США Марко Рубио, но не стал подробно комментировать содержание предложенной резолюции, отмечает AFP.
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал: