Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետությունում հուլիսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:
Արցախում գրանցվել է կորոնավիրուսից առողջացման 5 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:
Արցախում COVID-19-ը ընդհանուր առմամբ ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.