«ՎԵՐՆԱՏՈՒՆ». ՆՄԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ ՉՊԻՏԻ ԴՐՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ
Հուլիսի 23-ին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակահայկական բանաձևը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն արձանագրել է․
«Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում շրջանառված և ըստ էության ընդունված բանաձևը կարելի է համարել Հայաստանի դիվանագիտության պատմության մեծագույն ֆիասկոն Միացյալ Նահանգներում:
Իրավամբ, սա ԱՄՆ Կոնգրեսում երբևէ շրջանառված ամենահակահայկական բանաձևն է: Բանաձևը շրջանառվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության ուղիղ ֆինանսավորմամբ և Թուրքիայի դեսպանության ակտիվ աջակցությամբ, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ակնհայտորեն՝ Ռուսաստանի դեմ։ Այս բանաձևի նախագիծը տևական ժամանակ եղել է Պալատի օրակարգում, մինչդեռ հայկական դիվանագիտության կողմից եղել է զրո արձագանք։
Բանաձևի մի քանի ձևակերպումներ ոչ միայն խեղաթյուրում են իրականությունն ու ԼՂ հակամարտության պատմությունը, այլև տրամագծորեն ձևախեղում են խաղաղ կարգավորման ողջ տրամաբանությունը, կրում են ակնհայտ թշնամական բնույթ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ։
Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում 1991 թվականից ներքին տեղահանվածների խնդրին, բանաձևում նշվում է, որ պետքարտուղարն ու պաշտպանության քարտուղարը պարտավոր են․
«Օրենքի ընդունումից ոչ ուշ, քան 180 օր հետո Կոնգրեսին ներկայացնել զեկույց
(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թվի մասին, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թվի մասին, 1991 թվականից ի վեր»:
Նման խայտառակ ձևակերպումներով փաստաթղթի ընդունումը լուրջ և անշրջելի հարված է հասցնելու 1992 թվականից ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափով ընթացող ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և կասկածի տակ է առնելու ԱՄՆ դերակատարությունը՝ որպես անաչառ միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն։ Սա լուրջ հարված է հասցնելու նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին։
Այս բանաձեվը արմատապես խեղաթյուրում է հակամարտության կարգավորման մոտ 30 տարիների ընթացքում ձևավորված միջազգային իրավական ողջ բազան։ Բանաձևը հակասում է ոչ միայն ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին, այլև նաև հենց ԱՄՆ Կոնգրեսի կողմից և 1991թ․ ընդունված 128-րդ և 1992թ․ ընդունված 907-րդ բանաձևերի էությանն ու բովանդակությանը։
Միաժամանակ այս բանաձևով փորձ է արվում մաքրել Ադրբեջանին նրա բոլոր մեղքերից՝ որպես պատերազմը հրահրող ու սկսող, որը միշտ փորձել և հիմա էլ փորձում է հակամարտությունը լուծել բացառապես ռազմական ճանապարհով, անգամ միջուկային ահաբեկչությամբ: Ավելին, այս բանաձևով փորձ է արվում ագրեսոր Ադրբեջանի բոլոր մահացու մեղքերը բարդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների աշխատանքին, ապա կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է անհապաղ գործողությունների կոնկրետ ծրագիր մշակել և քայլեր ձեռնարկել Պետքարտուղարության միջոցով այս բանաձևը Սենատի օրակարգից հանելու նպատակով։ Նման նախադեպեր Պետքարտուղարությանը հայտնի են և պատմության ընթացքում բազմիցս կիրառվել են։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, օգտագործելով թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի ողջ քաղաքական, փորձագիտական և լոբբիստական ներուժը, բոլոր հնարավոր խողովակներով աշխատել ԱՄՆ իշխանությունների հետ և հասնել նրան, որ նման բանաձև Սենատում չդրվի քվեարկության»:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:17
Америабанк за активность на рынке облигаций удостоился бронзовой премии FEAS Champions League – Bronze Award in Fixed Income Market. Вручение состоялось в рамках ежегодной конференции Федерации Евро-Азиатских рынков капитала ConFEAS 2025. Впервые организация финансово-банковского сектора Армении удостоена авторитетной премии FEAS Champions League.
-
2025-05-31 13:56
«Республика Армения сегодня - колонизированное государство, во главе которого стоит режим, обслуживающий интересы чужой страны, стоит режим, являющийся ставленником иностранных интересов, режим, осуществляющий ряд скоординированных антигосударственных и антинародных действий, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. – Среди подобных действий - целенаправленное искажение общественного сознания и демонтаж национальной идентичности с сеянием и поощрением внутреннего раскола.
-
2025-05-31 10:07
Самвел Бабаян фальсифицирует историю и, цитируя Казимирова, фальсифицирует также суть утверждений Казимирова, написал на своей странице в ФБ зампредседателя АНК Левон Зурабян. По его словам, правящая клика уже открыто объявила войну идентичности армянской нации, стремясь подорвать и дискредитировать все, что составляет основу этой идентичности, а вместе с ними в дело дискредитации нашей победы 1994 года впрягся Самвел Бабаян, который, вопреки всем фактам и документам, пытается доказать, что в 1994-м была не победа, а поражение.
-
2025-05-30 11:04
Новым событием в плодотворном сотрудничестве офиса Арцахской епархии ААЦ и организации ДИАЛОГ стало учреждение книжной серии Арцахской епархии, первый выпуск которой представлен трёхъязычной книгой-альбомом «Арцах: находящееся под угрозой наследие». Составители книги-альбома «Арцах: находящееся под угрозой наследие» – доктор исторических наук Ваграм Балаян, кандидат исторических наук Меланья Балаян и Лерник Оганисян. Издание включает информационные и фотоматериалы о памятниках армянского материального культурного наследия, уже уничтоженных или находящихся под угрозой уничтожения в различных населенных пунктах в результате полной оккупации Республики Арцах Азербайджаном в 2020–2023 гг.