Последние новости

ԿԳՄՍՆ-ի դիմացից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտից այսօր՝ հուլիսի 27-ին, բերման ենթարկված 2 քաղաքացիները քիչ առաջ ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից:

Լրագրողների հետ զրույցում բերման ենթարկված Մասիս Բաբալյանը նշեց, որ ինքը ոչ մի արձանագրություն չի ընդունել և դրա վերաբերյալ համապատասխան բացատրություն է տվել:

«Մենք մեր պայքարը շարունակելու ենք, մինչև վերջնական հաղթանակ: Մենք արդեն չորեքշաբթի օրը դիմելու ենք Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- ասաց Մասիս Բաբալյանը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները վերադառնում են ԿԳՄՍՆ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ