Последние новости

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԱՇԱՐԺ, ՑԱՆԿԱՑԱԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՌԻՍԿԱՅԻՆ Է

Երեկվանից ընկերներս գրում-հարցնում են, այսօր էլ լրագրող զանգեց. «Թուրքիան զո՞րք է մտցրել Նախիջևան»։

Կարճ պատասխանը՝ այո։ Բայց կարճ պատասխանը լիարժեք չէ, այնպես որ մանրամասնեմ։

Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում և «մայր» Ադրբեջանում (մեկնաբանություններում մի քանի օրինակ կդնեմ հղումներով)։

Բնականաբար, այդ զորավարժությունների ժամանակ թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ են մտնում Նախիջևան և Ադրբեջան, այդ թվում և ավիացիա։

Այսինքն այս զորավարժություններն ու թուրքական զորք Նախիջևան գալը սպասելի իրադարձություններ են։

Արտառոց է միայն այդ զորավարժությունների ֆոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը + Ադրբեջանին սատարող Թուրքիայի իշխանությունների ագրեսիվ հայտարարությունները։

Արդյոք այս զորավարժությունների պլանային բնույթը նշանակո՞ւմ է, որ մենք անհանգստանալու բան չունենք։

Ո՛չ, չի նշանակում։ Հակառակորդի (առավել ևս՝ հակառակորդների) զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է։

Ցանկացած պլանային զորավարժություն կարող է քողարկում լինել իրական ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար։

Մեր սահմաններին մոտ ցանկացած տեղաշարժերի դեպքերում մեր զորքն էլ է համապատասխան նախապատրաստություններ տեսնում և իրավիճակին ուշադիր հետևում։

«Բա լավ, բա վերջը՞»։

Եթե ուզում ենք անկախ հայկական պետություն ունենալ, ապա վերջ չի լինելու։ Այսօր, վաղը, միշտ պիտի պատրաստ լինենք, զգոն, պիտի միշտ աշխատենք անվտանգության համակարգերն ամրացնելու և զարգացնելու վրա։

Անո՛ւշ

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ, ֆեյսբության էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ