Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց հուլիսի 28-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։ Հիմնական կարգախոսները պահանջում էին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան, դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական գործողությունները, հաստատել խաղաղ ու անվտանգ միջավայր։
Ցույցի ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ (վերին պալատ) և Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լիզա Մազզոնը, Ժնևի քաղաքային խորհրդում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ալեն դե Կելբերմատեն, Ժնևի քաղաքային խորհրդում Սոցիալիստական կուսակցության անդամ Առնո Մորելլոն, Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.