3+2 ձևաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնանը
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ 3+2 ձևաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի (երեք համանախագահներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները) շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը և կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:
«3+2 ձևաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը և համավարակի դինամիկան թույլ տան»,- նշել է աղբյուրը:
Ընդ որում, նրա խոսքով, «շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում են՝ ամեն օր համանախագահների միջև»: «Այժմ հիմնական խնդիրն իրավիճակի մեղմացումն է, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման որոնման ակտիվացումը»,- ասել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:
Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է տեղի ունենալ ցանկացած տեղ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:27
Все восемь граждан РФ, ранее задержанных в Баку по подозрению в транзите наркотиков из Ирана, а также в киберпреступлениях, арестованы. Об этом сообщает РИА Новости со ссылкой на азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:23
Азербайджанские СМИ публикуют кадры задержания и привода в суд в Баку граждан России. На кадрах видно, что их сильно избили.
-
2025-07-02 09:15
Руководитель уральского производственного объединения группы компаний «Лукойл» Ахмед Гаджиев также задержан и доставлен в суд, сообщают азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:12
Администрация президента США Дональда Трампа представила Еревану и Баку предложение о строительстве дороги, соединяющей Азербайджан с Нахичеваном через территорию Армении, сообщила аналитик Фонда Carnegie Олеся Варданян со ссылкой на двух иностранных дипломатов.