Последние новости

Վահե Ջիլավյան. Փոքր Սևանում լողալու խնդիր չունենք

Սևանում լողալու հետ կապված որևէ սահմանափակում չունենք, մարդիկ իրենք չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

«Իսկ փոքր Սևանում, որտեղ հիմնական լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու խնդիր չունենք», - ասաց պաշտոնյան:

Անդադառնալով Սևանա լճում կողակի վերացման թեմային՝ Ջիլավյանը նշեց, որ պաշարների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր ունենք: Հնեց հիմա գործընթացների մեջ ենք, և հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց կողակի մանրաձուկ բաց կթողնենք լիճ», - ասաց բանախոսը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ