Последние новости

«Պահանջատեր դիմորդ»-ը երկու հայց ներկայացրեց դատարան

Միասնական քննություններում դրական ու բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներից ու նրանց ծնողներից կազմված «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության փաստաբանական թիմն այսօր երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան։

Փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց, որ մի հայցադիմումով պահանջում են կառավարության որոշումը ճանաչել անվավեր, քանի որ այն եղել է ոչ իրավաչափ։

Երկրորդ հայցով պահանջում են արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց։

Փաստաբանի խոսքով, խախտված են բազմաթիվ ու տարբեր իրավունքներ, ինչի հետևանքով էլ իրենք կազմել ու դատարան են ներկայացրել ամեն դիմորդի համար առանձին պահանջ։ Խոսքը վերաբերում է մոտ 100 դիմորդի մասին։

Փաստաբանական խումբը միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը, տեղեկացնում է Panorama.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ