Ռ․Քոչարյան. Հակառուսական ակտիվ քարոզիչները պետք է զգաստանան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններով ուզում են իրենց ուժը ցուցադրել։
«Աշխարհն է փոխվել, տարածաշրջանում հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունը ընդգծել ավելացնել, սա ավելի շատ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է։ Թուրքիայի ամբիցիաները էապես տարբերվում են 10-15 տարի առաջվա համեմատ։ Եվ սա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստենք։ Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց», - ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով ՝ հակառուսական ակտիվ քարոզիչները պետք է ոչ միայն զգաստանան, այլև հասկանան, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե Հայաստանում ռուսական ներկայացվածություն չլիներ։
Քոչարյանը նշել է, որ Թուրքիայի բանակն իր հնարավորություններով ամենից հզորն է ՆԱՏՕ-ում։
Հիշեցնենք` Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներով ու Ադրբեջանին սատարող գործողություններով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ РБК-ին ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին էսկալացիայի ընթացքում լայնածավալ պատերազմի հավանականություն կար և կա նաև այն պատճառով, որ որոշ ուժեր և երկրներ, օրինակ` Թուրքիան, բախում էին հրահրում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.