Последние новости

Ռ․Քոչարյան. Հակառուսական ակտիվ քարոզիչները պետք է զգաստանան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններով ուզում են իրենց ուժը ցուցադրել։

«Աշխարհն է փոխվել, տարածաշրջանում հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունը ընդգծել ավելացնել, սա ավելի շատ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է։ Թուրքիայի ամբիցիաները էապես տարբերվում են 10-15 տարի առաջվա համեմատ։ Եվ սա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստենք։ Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով ՝ հակառուսական ակտիվ քարոզիչները պետք է ոչ միայն զգաստանան, այլև հասկանան, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե Հայաստանում ռուսական ներկայացվածություն չլիներ։

Քոչարյանը նշել է, որ Թուրքիայի բանակն իր հնարավորություններով ամենից հզորն է ՆԱՏՕ-ում։

Հիշեցնենք` Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներով ու Ադրբեջանին սատարող գործողություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ РБК-ին ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին էսկալացիայի ընթացքում լայնածավալ պատերազմի հավանականություն կար և կա նաև այն պատճառով, որ որոշ ուժեր և երկրներ, օրինակ` Թուրքիան, բախում էին հրահրում, տեղեկացնում է Sputnik Armenia

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ