«Փաստ». ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՏԱՍՆ ՕՐ Է ԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԶԳԱԼԻ Է
Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ից գազը թանկացել է: Իհարկե, բնակիչ-սպառողների համար սակագները մնացել են անփոփոխ, սակայն խոշոր սպառողների համար սակագինը բարձրացել է: Անցել է ընդամենը տասը օր, և հետևանքներն արդեն նկատելի են: Մասնավորաբար, այս օրերին վարորդներն արձանագրում են, որ այս թանկացումն իրենց զգացնել է տվել գազալցակայաններում, ուր սեղմված գազի գինը բարձրացել է մոտ տասը տոկոսով:
Մյուս կողմից՝ որոշակի բացասական ազդակներ են ստացվում նաև այլ ապրանքների թանկացման առումով: Տնտեսագետները նշում են, որ գազի գնի բարձրացման հետ կապված՝ թանկացումները դեռ կշարունակվեն:
«Որքան էլ ասեն, թե որոշ հատվածի համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենն իրականում լիրիկական է հնչում: Գազի գնի այս բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու հատկապես բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների վրա:
Անկախ նրանից, թե մեր վիճակագրական մարմիններն ինչ թվեր կհրապարակեն գնաճի մասին, միևնույն է, ավելի կարևոր է իրական շուկան, որտեղ արդեն իսկ գների բարձրացում ենք տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Երբ ասում են՝ տեսեք՝ գազը թանկացել է միայն խոշոր սպառողների համար, սրա մեջ որոշակի բառախաղ կա, որի նպատակն ուղղակի մարդկանց շփոթեցնելն է: Իրականում հենց բնակչության համար է թանկանում, որովհետև ապրանքների սպառողը բնակիչն է»,- իր հերթին մեզ հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ գազի թանկացումը ավտոմատ կերպով դրա հետ կապված ապրանքների թանկացմանն է հանգեցնում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 15:23
23 июля, в Гегаркуникской области произошло крупное дорожно-транспортное происшествие. Около 09:50 на 6-м километре автодороги Севан–Мартуни столкнулись автомобиль марки Ford Transit и два военных грузовика марки «Урал», зарегистрированных на балансе Министерства обороны Армении. В результате столкновения Ford Transit оказался зажатым между двумя «Уралами».
-
2025-07-23 15:19
В День Преображения Господня (Вардавар) в следственном изоляторе "Ереван-Кентрон" состоится литургия, в которой примут участие арестованные архиепископы Микаел Аджапахян и Баграт Галстанян. Об этом Sputnik Армения сообщил адвокат Аджапахяна Ара Зограбян.
-
2025-07-23 15:17
Давид Казинян подал в суд иск о восстановлении на прежней должности в компании «Электрические сети Армении».
-
2025-07-23 15:15
Руководитель движения «Армения 2026» Нарек Манукян и глава инициативы «Армения – это я» Наири Саркисян 23 июля подписали меморандум о сотрудничестве.