Փաշինյան. Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը
Վերջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավել ու բարելավվում է. հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստռում նշեց ՀՀ վաչրչապետ Նիկոլ Փաշինյանը:
«6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այսպիսով մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ համաճարակի պիկը հուլիսի 6-ն էր:
Նա հավելեց, որ սահմանված հակահամաճարակային պայմանները պետք է նույն խստությամբ պահպանվեն:
Փաշինյանը նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում և պետք է ամեն ինչ անել, որ կուտակումներ չլինեն փոստային բաժանմունքներում:
«Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստը անցկացնել արտերկրում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից:
Մենք ունենք խնդիր համաճարակը դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսը այսօր ունենք, թե որքանով այդ շնսը կիրականացնենք, կախված է մեզանից:
Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 14:01
Подготовка боевиков для выполнения теракта в концертном зале «Крокус сити холл» велась с июня 2023 года на территории Турецкой Республики, а также Афганистана. Об этом говорится в документах, с которыми ознакомился ТАСС.
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.
-
2025-07-03 13:57
Первое за долгое время заседание Совета по конституционной реформе состоится через две недели. Об этом сообщила министр юстиции Армении Србуи Галян после заседания правительства в четверг.
-
2025-07-03 13:55
4 июля в 18:00 состоится марш в поддержку Самвела Карапетяна. в связи с этим «Мать Армения» призывает принять участие в шествии.