Վանեցյան. «Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ»
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել։ ԱԱԾ–ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե վերջին օրերին հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ, այդ թվում` Քոչարյանի։
«Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի քաղաքական բոլոր ուժերի, անհատների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի հետ»,–ասաց Վանեցյանը։
Հարցին, թե խոսքն այն Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի մասին է, որոնց նա ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ մեղադրում էր երկիրը թալանելու և կոռուպցիայի մեջ, Վանեցյանը պատասխանեց, որ հարցը տեղին չէ։ Նրա մեկնաբանմամբ` քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ քաղաքական բոլորի ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ։
Մեկ այլ հարցի, թե Քոչարյանն ասել էր` չի բացառվում, որ ժողովուրդը երկրորդ անգամ փողոց փակելով նորից իշխանություն փոխի, արդյո՞ք Վանեցյանը կարծում է, որ ընդդիմությունը կկարողանա համախմբվել, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց` առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ։
«Կլինեն ակտիվ քաղաքական պրոցեսներ, որի ընթացքում որոշ զարգացումներ կլինեն։ Երկիրը գտնվում է բարդ և ծանրագույն իրավիճակում, քանի որ իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով աշխատանքները` առողջապահական, տնտեսական և այլն»,–ասաց Վանեցյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.