«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՈՇՏ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԻՆԱՆՅԱՆԻ ՀԵՏ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակցի: Ըստ տեղեկությունների, անկախ կոնկրետ այս ազատումների պատճառներից, ընդհանուր առմամբ վարչապետի համբերության բաժակը լցվել է գրասենյակի անարդյունավետ գործունեության հետ կապված:
Մասնավորաբար, սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավականին պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը, կարծես թե, ընդհատակ էր անցել։
Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, օրերս Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Զարեհ Սինանյանի հետ՝ կշտամբելով, որ նա ամբողջովին ձախողել է Սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը, քանի որ ներկայումս բավական փխրուն իրավիճակ է ստեղծվել հայրենիք-Սփյուռք հարաբերություններում։
Խոսակցության վերջում հանձնակատարին Փաշինյանը հանձնարարել է շատ կարճ ժամանակում հասկանալ Սփյուռքի տարբեր շրջանակների ընդհանուր տրամադրությունը և ողջ իրավիճակն ամենայն մանրամասնությամբ անձամբ զեկուցել իրեն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.