Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում
Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է ռեստորանային բիզնեսին աջակցության հարցը և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը»,–ասել է Խաչատրյանը։
Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Փաշինյանը հորդորել է բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով:
Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով:
Հիշեցնենք՝ ռեստորանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ մի քանի անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք վարչապետի հետ հանդիպում էին պահանջում՝ իրենց հետագա քայլերը հասկանալու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.