Վանեցյան. ԱԱԾ ներկայիս տնօրենն ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար
«ԱԱԾ ներկայիս տնօրենն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար։ Նրա՝ յուրաքանչյուր օր այդ պաշտոնում մնալը վտանգում է մեր արկրի անվտանգային համակարգը»,-Արտաշատում կուսակցության մարզային գրասենյակի բացումից հետո պատասխանելով «Առավոտ»-ի ու 168.am-ի լրագրողների հարցերին՝ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա խոստացավ առաջիկայում այս մասին ավելի մանրամասն կխոսի, նկատեց՝ «այդ մարդը» չունի փորձ հետախուզության, հակահետախուզության կամ էլ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։
«Այսօր ինձ ԱԱԾ կանչելն ուղիղ վկայում է այդ մասին։ Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվի մեր թշնամիների նոր նկրտումներով, արդեն բոլորը տեսնում են, թե Թուրքիայի հետ Ադրբեջանի զորավարժությունները, Թուրքիայի ակտիվությունը, օտարերկրյա հատուկ ծառայությունների ակտիվ գործունեությունը Հայաստանում, փորձում է գործ կարել իմ վրա։ Բայց ապարդյուն, քանի որ այդ մարդիկ օրենքի ընթերցման հետ այդ մարդիկ երևի խնդիրներ ունեն»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ Արթուր Վանեցյանի կողմից պաշտոնում վերականգնված անձն իր պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել, ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց.
«Հիմա ես ուզում եմ ձեզ ասել ու ակնկալում եմ, ԱԱԾ պաշտոնական պարզաբանումը։ Իմ ունեցած տվյալներով, այդ անձը, ով եղել է մի ստորաբաժանման ղեկավար, իր ստորաբաժանման աշխատանքի արդյունքում իր նշանակված օրվանից մինչ այս պահը հարուցվել են շուրջ 30 և ավելի քրեական գործեր, վերականգնվել է մի քանի հարյուր մլն դրամի գումար, իսկ կոնկրետ մի գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում։ Այդ գործի անունը չեմ ուզում ինքս տալ, խորհուրդ եմ տալիս, որ մեր իրավապահ համակարգը տղամարդկություն ունենա և ասի, թե այդ պրոֆեսիոնալ սպայի աշխատանքի արդյունքում ինչ դրական արդյունքներ է ունեցել ԱԱԾ-ն և ի դեմս ԱԱԾ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը»։
Վանեցյանը հերքեց մամուլում հրապարակված այն լուրը, թե ինքը պաշտոնավարման ընթացքում 10 մլն դրամի պարգևավճար է ստացել։ Ասաց՝ ստացել է երկու մլն դրամ, բայց դա էլ պարգևավճարների հայտնի շարքից չէ, որ հիմա լայն կիրառվում է իշխանության կողմից։
«Դա սահմանված է օրենքով, տարեկան 2-3 անգամ։ Այո, ես ստացել եմ պարգևավճար տարվա սկզբին, վերջին և մեկ անգամ էլ ԱԱԾ աշխատակցի օրվա առթիվ, երբ ամբողջ աշխատակազմը ստանում է։ Երբեք չի եղել, որ ես մենակ ստանամ պարգևավճարը։ Հիմա օգտվելով առիթից, ուզում եմ ասել, որ այդ ողջ գումարը փոխանցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև իմ աշխատանքից դուրս գալուց հետո էլ ևս մեկ մլն դրամ եմ փոխանցել։ Ես դրա մասին երբեք չեմ խոսել, բայց հաշվի առնելով այդ մանիպուլյատից հրապարակումները հայտարարում եմ այդ մասին»,-ասաց նա, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.