«Զվարթնոց» օդանավակայանին պարտավորեցրել են վերանայել ավտոկայանատեղիի սակագների բարձրացումը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում:
Ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ:
ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ:
«Ընկերությանը հանձնարարվել է շտկել արձանագրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը՝ 1-ամսյա ժամկետում ապահովելով ավտոկայանատեղիի սակագների վերանայումը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել առևտրային շահագործման և օգտագործման ընդհանուր բնույթի թույլտվություններով սահմանված պայմանների սահմանումը՝ 3-ամսյա ժամկետում Հաձնաժողով ներկայացնելով այդ նպատակով իրականացվող փոփոխությունների հիմնավորված ժամանակացույցը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.