Զոհրաբ Մնացականյան. Արցախի ներգրավումը ձևաչափի վերականգնում է
Հայաստանը և Արցախը որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց մեզ օգտագործելու որպես հարմար թշնամի: Այս մասին «Շանթ» ՀԸ հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Արցախի մասնակցությունը, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. մի գործառույթ, որը չափազանց էական է: Դա բնավ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձևաչափը: Սա պրակտիկ խնդիր է, և մենք շատ պարզ բացատրել ենք, թե ինչու է դա պրակտիկ և անհրաժեշտ, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցույց է դրել իր կարողությունը՝ կառավարելու, իր կյանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկյունից, ունենալու իր կողմից ընտրված իշխանություններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միավոր է, որին անմիջապես վերաբերում է խաղաղ գործընթացը, և իրենց իշխանությունները իրենց ժողովրդի կողմից օժտված են մանդատով ՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Եվ իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մոտ նվազում է խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացումը, և ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ և իրական արդյունավետ առաջընթաց խաղաղ գործընթացում», ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Արտգործնախարարը հերքել է լուրերը, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ադրբեջանական կողմը համաձայնել էր սահմանային մոնիտորինգին։
«Սկսենք նրանից, որ Ադրբեջանը չէր համաձայնել այդ ամենին: Երկրորդը, ինչ վերաբերում է Վիեննա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներին, այդ անվանումներին, պարբերաբար ինձ թվում է, որ դա հնչում է որպես «հալվայի» ինչ-որ մի նոր տեսակ կամ ավելի դոգմատիկ մոտեցում, որովհետև իրականում այն սկզբունքները, մեթոդները, գաղափարները, որոնք արտահայտված էին այդ շրջանում, դրանք եղել են մեր օրակարգում՝ թե՛ հետաքննության մեխանիզմները, թե՛ մշտադիտարկումները: Դրանք միշտ եղել են մեր օրակարգում:
Ես արդեն նշեցի, որ մենք մշտադիտարկման հարցում ոչ թե խոսում ենք ուղղակի մոնիթորների թվի ավելացման մասին, այլ խոսում ենք շատ ավելի կիրառական ձևով մշտադիտարկման համակարգն աշխատեցնելու մասին, որպեսզի կարողանանք ունենալ ավելի իրական, գործուն մեխանիզմ, որը նվազեցնում է ռիսկերը, ինչպես մենք ենք ձևակերպում, որը լավագույնս կառավարում է զինադադարի կայունությունը, զինադադարի համակարգի ապահովումը: Նույնը վերաբերում է հետաքննություններին: Մենք դրանից ավել ենք ասում նաև, մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է ունենալ նաև ուղիղ կապ տեղում, որպեսզի կարողանանք ոչ միտումնավոր իրավիճակներին լուծումներ տալ, դրանք վերահսկել: Մենք ունենք դրա փորձը՝ համապարփակ ձևով ապահովելու կայուն զինադադարը, ապահովելու ռիսկերի կայուն նվազ միջավայր», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.