ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը։
ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը, ԲԴԽ անդամ` Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։
ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը և Սուրեն Անտոնյանը։
Դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
ժողովից հետո տեղի կունենա ԲԴԽ ընտրված անդամի երդման արարողությունը և կամփոփվեն այսօրվա ընտրության արդյունքները։
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցում է 180-ը։
ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը պետք է կայանար դեռևս մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.