Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ, ԵՐԲ ՄՈՇ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ
Ժամանակին մոշն օգտագործվել է հիմնականում բուժական նպատակով։ Այս հատապտղի հայրենիքը համարվում է Հյուսիսային Ամերիկան։ XIX դարում այն սկսեցին մշակել, ու մի քանի տարվա ընթացքում մոշը տարածվեց նաև Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ռուսաստանում և Կովկասում։
Ծակող ճյուղերի պատճառով շատերը մոշն անվանում են «ոզնի հատապտուղ»։ Ժամանակին այս հատապտղի թփերը տնկում էին տնամերձ տարածքներում գողերից ու անտառային չար ոգիներից պաշտպանվելու համար։
Մոշը, բացի համային հաճելի զգացողություններից, նաև օգուտ բերեց մարդկանց։ Չէ՞ որ հատապտուղի մեջ մեծ թվով վիտամիններ ու հանքանյութեր կան։ Հարուստ է և՛ B խմբի, և՛ օրգանիզմին անհրաժեշտ A ու C վիտամիններով, և՛ յուղերով, պեկտինային նյութերով, ամինաթթուներով և այլն։
Ապացուցված է, որ օգնում է ամրապնդել նյարդային համակարգը, դիմակայել սթրեսը։ Մոշը ցուցված է նաև շաքարախտ ունեցողներին, քանի որ ածխաջրեր քիչ է պարունակում և հիմնականում բաղկացած է ֆրուկտոզայից։ Մոշի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունիտետը։
Կարևոր է իմանալ, որ օրգանիզմին մեծ օգուտ կարող են բերել նաև այս թփի տերևները։ Դրանց բուժիչ հատկությունները վաղուց են կիրառվում ժողովրդական բժշկության մեջ։ Որպես կանոն` այդ տերևներով թեյ են թրմում կամ ինհալացիա անում։ Մոշի տերևներն ունեն հակաբորբոքային, վերականգնողական, հակասեպտիկ և տոնուսը բարձրացնող հատկություններ։
Միևնույն ժամանակ մոշի 100 գրամը 45 կիլոկալորիա է պարունակում։
Օգտակար է սրտի և անոթների համար
Եթե բնության այս պարգևը ներառեք ամենօրյա սննդակարգում, կկարգավորվի զարկերակային ճնշումը, կմոռանաք սրտանոթային մի շարք հիվանդությունների մասին։ Բացի այդ, մոշը բարելավում է արյան բաղադրությունը, իջեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը։
Օգտակար է կանանց համար
Մոշը խթանում է ճարպերի քայքայումը, նպաստում նյութափոխանակությանը։ Իր բաղադրության շնորհիվ առողջ քուն է պարգևում, վերացնում ընկճախտն ու բարձրացնում տրամադրությունը։ Դրանից բացի, հատապտուղը երիտասարդացնում է մաշկի բջիջներն ու կարգավորում հորմոնների արտադրությունը։
Օգտակար է տղամարդկանց համար
Մոշն օգնում է նաև վիրուսային և բակտերիալ հիվանդությունների դեմ պայքարում։ Նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը, ամրացնում ոսկրային հյուսվածքը, լավացնում անոթների աշխատանքը։ Բացի այդ, բարձրացնում է աշխատունակության մակարդակն ու լավացնում հիշողությունը։
Մաքրող հատկություններ
Մոշը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ապրում են աղտոտված գոտիներում և շփում ունեն ճառագայթման հետ. այս հատապտուղը օրգանիզմից մաքրում է վնասակար նյութերն ու տոքսինները։
Ո՞ւմ է հակացուցված
Այս հատապտուղը հատուկ հակացուցումներ չունի, բայց որոշ մարդկանց մոտ այն ալերգիկ ռեակցիա է առաջացնում։ Ախտանշանները կարող են հայտնվել ինչպես մի քանի րոպե անց, այնպես էլ ուտելուց մի քանի օր հետո, հիմնականում արտահայտվում է սրտխառնոցի և լորձաթաղանթի այտուցի տեսքով։
Մոշի հարցում զգուշավոր պետք է լինեն լյարդի և երիկամների խնդիրներ ունեցողները, ինչպես նաև նրանք, ովքեր աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեն։
Մոշը պետք է նաև լավ լվանալ պեստիցիդներով չթունավորվելու համար։ Այլապես կարող է սրտխառնոց, գլխապտույտ և փսխում առաջանալ։
Մոշ գնելիս էլ կարևոր է հիշել, որ այն բավականին նուրբ հատապտուղ է։ Սառնարանում երկար պահել չեք կարող, իսկ լվանալ պետք է ուտելուց անմիջապես առաջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-14 19:44
«Вопрос прав арцахцев я рассматриваю с двух основных точек зрения: во-первых, это состояние защиты их прав в Армении, что должно основываться на принципе справедливости, а во-вторых – это право арцахцев на возвращение на свою историческую родину» – заявил бывший Защитник прав человека РА Арман Татоян сегодня, 14 апреля, на встрече-обсуждении, состоявшейся в штаб-квартире Совета по защите прав арцахцев на площади Свободы в Ереване.
-
2025-04-14 19:43
В отношении Самвела Варданяна в качестве наказания назначен штраф в размере 750 000 драмов. Об этом написал на своей странице в Facebook правозащитник Рубен Меликян.
-
2025-04-14 19:41
Европейский Союз дал четкое указание государствам, которые являются кандидатами на вступление в ЕС, не посещать парад в Москве 9 мая и не совершать визиты в Россию.
-
2025-04-14 19:40
Систему оплаты проезда и контроля в общественном транспорте, а также штрафования тех, кто отказывается платить за проезд, необходимо привести в поле законности. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по территориальному управлению, местному самоуправлению, сельскому хозяйству и охране окружающей среды во время обсуждения пакета законопроектов о внесении изменений и дополнений в закон «Об автомобильном транспорте» и поправок в смежные законы заявил 14 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.