Последние новости

291 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 38 841

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 291–ով և դարձել 38 841։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8 307 (-570) մարդ, կատարվել է 165 656 (+1 920) թեստավորում, առողջացել են վարակվածներից 29 557-ը (+560)։ Գրանցվել է մահվան 749 (+11) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ հասել է 228-ի։

Հուլիսի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 38 550 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ