ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը կգնահատի իրավիճակը Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովը՝ Ադամ Շիֆի նախագահությամբ առաջարկել է օրինագիծ, ըստ որի՝ Ազգային հետախուզության ծառայությունը պետք է Կոնգրեսին գրավոր գնահատական ներկայացնի այն մասին, թե կողմերից որն է ուժի կիրառում նախաձեռնում Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Մենք ողջունում ենք հետախուզությունը թույլտվության մասին օրենքի այս դրույթը, որի միջոցով Կոնգրեսը կունենա հուսալի հետախուզական տվյալներ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների և Հայաստանում անդրսահմանային ագրեսիայի մասին»,-ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոմիտեի նախագահ Ադամ Շիֆն այս փաստաթուղթը ներկայացրել է որպես հետախուզության մասին օրենքի (H. R. 7856) մաս, որը սահմանում է հետախուզական համայնքի քաղաքականությունը:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեդքլիֆից կպահանջի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր հետո ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ լարվածության գրավոր գնահատականը:
Գնահատականը պետք է ներառի ներքոնշյալ կետերը։
1. հայ-ադրբեջանական տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում
2. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացույցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի փաստերի նկարագրությունը, ներառյալ՝ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը
3. ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա
4. Առաջիկայում և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործողությունների հավանականության գնահատում:
Հուլիսի 31-ին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել հետախուզության թույլտվության ակտի մասին օրենքին (H. R. 7856):
Սույն օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ Այն կոմիտեի կողմից կքննարկվի հաջորդ շաբաթ՝ նախքան Կոնգրես ուղարկվելը: Ընդունման դեպքում՝ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի Սենատի հետ։
Օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի և Սենատի կողմից նույն ձևով, այնուհետև այն պետք է ստորգարի նախագահը, որից հետո այն կդառնա օրենք, տեղեկացնում է Artsakhpress.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 18:00
Депутата Артура Хачатряна доставили в Разданское отделение Полиции. Его подвергли приводу за то, что он был рядом с гражданами, перекрывающими дорогу. Нет никаких разъяснений, как и в случае с другими гражданами. Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am депутат от блока «Армения» Кристине Варданян.
-
2024-04-26 17:58
Полковник запаса Мигран Махсудян признан потерпевшим в связи с событиями, происшедшими три дня назад на трассе, прилегающей к Баграташену.
-
2024-04-26 17:53
Мы запустили процесс, который вызвал у многих вопросы: превратится ли это в итоге в движение, станет ли это локомотивом, с помощью которого мы сможем решить сформулированную перед нами задачу. Об этом заявил в Киранце 26 апреля политолог, руководитель центра «Генезис Армения» Абрам Гаспарян.
-
2024-04-26 17:50
Это не делимитация, а односторонняя сдача со стороны властей Армении, этот процесс означает капитуляцию. Об этом в селе Киранц Тавушской области в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 26 апреля заявила оппозиционный депутат парламента Армении Тагуи Товмасян.