Последние новости

52 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 39 102

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 52–ով և դարձել 39 102։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8 251 մարդ, կատարվել է 167 095 թեստավորում, առողջացել են վարակվածներից 29 861–ը։ Գրանցվել է մահվան 762 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 228 է։

Օգոստոսի 2-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 050 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ