Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՇՈՒՏՈՎ ԿՊԱՐԶՎԻ ՈՐ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՊԼԱՆԸ, ԲԵՌԼԻՆԻ ԳՐՈՀՈՒՄԸ ԵՎՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ

Աշխարհում չկա մի քաղաքական ուժ, որը բացթողումներ չի ունեցել: Սակայն պետք չէ անընդհատ հետ նայել: Մենք պետք է հետևություններ անենք անցյալի սխալներից, բացթողումներից, մարտահրավերներից և նայենք դեպի ապագան: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ եթե Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահը կրթված և նորմալ անձնավորություն է, իսկ Ադրբեջանը կառուցողական է տրամադրված ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում, ապա այդ վարչապետին ուղղված շատ հարցեր են ծագում: «Նա մերժեց այն պլատֆորմը, որը հաջողվել էր կառուցել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը»,- վրդովմունք հայտնեց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումներից հետո հաջողվեց կոնկրետ առաջընթաց գրանցել, մասնավորապես՝ Ադրբեջանի և Ղարաբաղի սահմանի մոնիտորինգի մեխանիզմների ձևավորման հարցով։

ՀՀԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ 2016 թվականից մինչև 2018 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել 10 հատուկ հայտարարությունով, որտեղ հղումներ են արվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին: «Եվ դրանք ընդամենը ուղիղ հղումներ են, սակայն արվել են նաև անուղղակի հղումներ: 2018-ից հետո դրանց թիվը հասել է զրոյի: Փոխարենը նրանք սկսեցին կենտրոնանալ Դուշանբեում կայացած հանդիպման վրա: Եվ դրանից հետո Ալիևը դարձավ կրթված, նորմալ և ընդհանրապես աներևակայելի անձնավորություն, իսկ Ադրբեջանը՝ կառուցողական... Հենց մեր կառավարության օրոք, երբ բանակցային գործընթաց էր տարվում, Ալիևը դժգոհեց, որ իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Շարմազանովը:

Ընդ որում, նա նշեց, որ աջակցում է բոլոր այն քաղաքական գործիչներին և առաջնորդներին (մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին), ովքեր հայտարարում են, որ հայկական կողմը չպետք է ենթարկվի և տրվի շանտաժի: Նախկին պատգամավորի խոսքով՝ եթե Ադրբեջանը սպառնում է Հայաստանին նրանով, որ դուրս կգա բանակցային գործընթացից, ապա դա այդ երկրի քաղաքական ղեկավարության անձնական գործն է: «Ժամանակին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս խնդիրը լուծելու համար կա ընդամենը երկու ճանապարհ ՝ պատերազմ և բանակցություններ, և որ հայկական կողմը պատրաստ է երկուսին էլ: Հիմա Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած իշխանությունը պետք է խաղաղություն չքարոզի՝ այն, ինչ նրանք փորձում էին անել Տավուշի ուղղությամբ դիմակայության ժամանակ: Ադրբեջանցիները ռմբակոծում էին մեր գյուղերը, իսկ այստեղ նրանք խաղաղություն էին քարոզում: Դա նույնն է, եթե Սումգայիթի ջարդերի ժամանակ հայերը խաղաղության կոչեր անեին: Ի՞նչ խաղաղության կոչեր կարող են լինել, եթե ձեզ սպանում են»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ ինքը չի պատկերացնում Ղարաբաղում այնպիսի ուժ, որը Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ կխոսեր խաղաղության մասին:

ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել: Նա նաև վրդովմունք հայտնեց առ այն, որ նոր իշխանությունները, դեռ երկիրը չղեկավարած, անմիջապես սկսեցին ձերբակալել կամ հրաժարվել ղարաբաղյան շարժման հերոսներից: «Նրանք ամենուր փորձում են խցկել Նիկոլ Փաշինյանի անունը: Նրանք արդեն հասել են այն կետին, երբ ուղղակիորեն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ղեկավարել Անվտանգության խորհրդի աշխատանքը և մարտերը Տավուշի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը դարձավ մարշալ Ժուկովը: Նա արդեն անձամբ է ղեկավարում ամեն ինչի... Եթե այսպես շարունակվի, ապա կստացվի, որ Շուշիի ազատագրման պլանը ևս Նիկոլ Փաշինյանի կողմից էր հաստատվել, Բեռլինի գրոհում՝ ևս, և Թալիշի ևս նա է ազատգրել»,- հեգնանքով եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Минобороны получит $4,4 млн на непредвиденные расходы
      2022-10-06 12:22
      23

      Минобороны Армении получит 1 млрд 805 млн драмов (около $4,4 млн) на непредвиденные расходы. Соответствующее постановление принято в четверг на заседании правительства.

    • В парламенте Нидерландов поднят вопрос об агрессии Азербайджана против Армении
      2022-10-06 12:19
      31

      В парламенте Нидерландов состоялось обсуждение с участием премьер-министра Марка Рютте, во время которого депутаты задали ему вопросы о последней агрессии Азербайджана против Армении.

    • Армен АШОТЯН: ПАШИНЯН ПОЛНОСТЬЮ РАЗРУШИЛ ПЕРЕГОВОРНЫЕ ПОЗИЦИИ
      2022-10-06 12:17
      138

      «Никол, обвиняю тебя в том, что ты полностью разрушил переговорные позиции. Уверен, что сознательно. За два с половиной года ты разрушил все основы переговоров, все окопы армянской дипломатии, сделал все, чтобы Азербайджан, начав 44-дневную войну, предстал в глазах международного сообщества чистеньким и справедливым», – заявил в прямом эфире в Facebook заместитель председателя Республиканской партии Армении (РПА), экс-глава Постоянной комиссии Национального Собрания по внешним связям Армен Ашотян, коснувшись озвученных накануне Николом Пашиняном в ходе правительственного часа в НС заявлений.

    • ИНСТИТУТ ЛЕМКИНА ОБВИНИЛ ЗАПАДНЫЕ СМИ В НЕОБЪЕКТИВНОМ ОСВЕЩЕНИИ НАПАДЕНИЯ АЗЕРБАЙДЖАНА НА АРМЕНИЮ
      2022-10-06 12:06
      174

      Международный институт по предупреждению Геноцида им. Лемкина обвинил западные СМИ в необъективном и одностороннем освещении неспровоцированного нападения Азербайджана на суверенную территорию Республики Армения. В своем новом заявлении Институт отмечает, что с момента начала обстрела Азербайджаном ряда городов на востоке Армении 13 сентября – в нарушение основополагающих принципов международного и гуманитарного права – западные СМИ использовали термины, которые игнорируют или преуменьшают военные преступления и агрессию Азербайджана.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ