Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Երևանում մահացել է Հայաստանի ամենահայտնի հնագետներից մեկը` Գրիգոր Արեշյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ 71–ամյա Արեշյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։
Արեշյանը ծնվել է գիտնականների ընտանիքում։ 1991-92 թվականներին հրավիրվել է պետական ծառայության, եղել է Հայաստանի պետնախարար (այս պաշտոնը գոյություն է ունեցել մինչև 1995 թվականը)։
Ավելի ուշ մեկնել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է Չիկագոյի և Լոս Անջելեսի (UCLA) համալսարաններում ։ Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը։
«Հիմա երկար խոսել չեմ կարող, դժվար է առանց հուզմունքի հիշել։ Շուտով մենք մահախոսական կկազմենք, որում կրկին կպատմենք այդ մարդու ձեռքբերումների մասին։ Նա Երևանի պետական համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրներից էր, պեղումներ է կատարել Արենիում և մի շարք այլ վայրերում, որոնք վերաբերում են մեր հնագույն պատմությանը: Բացի այդ, նա գիտեր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, աշխատանքներ էր հրատարակում աշխարհի առաջատար հնագիտական պարբերականներում։ Նրա սկսած նախագծերից շատերը դեռ պետք է ավարտին հասցվեն»,– ասաց Ավետիսյանը։
Նշենք, որ Գրիգոր Արեշյանի պապը՝ Գրիգոր Արեշյանը, Խորհրդային Հայաստանում հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ մանկաբարձություն և գինեկոլոգիա է դասավանդել։ Նրա անունով է կոչվել Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձական կլինիկան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.