Последние новости

ՊՐՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԾԱՂՐԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆՈՒՄ ՁԵԶ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Երբ սույն թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանը, խախտելով հրադադարի ռեժիմը, ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի դեմ, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն արձագանքեցին ոչ միայն պարզապես յուրաժամանակ և համարժեքորեն, այլև փայլուն պրոֆեսիոնալիզմով՝ անմիջապես հակահարված տալով հակառակորդին: Եվ դա, իհարկե, բանակի և նրա ռազմական հրամանատարության, այդ թվում ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի, մեր սպաների և քաջարի զինվորների արժանիքն է։

Մինչ հասարակայնությունը տարակուսանքով նայում էր, թե ինչպես է հուլիսյան իրադարձությունների ամենաթեժ պահին վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ տեղադրում ռազմահայրենասիրական երգի տակ պարող իր կրտսեր դստեր մասին և նույն այդ էջում դատողություններ անում «ազգային նպատակների» թեմայով, ոչ մի կերպ չարձագանքելով (համենայնդեպս՝ հրապարակավ) Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական դիվերսիային, բանակն անում էր իր գործը: Եվ այդ դիսոնանսը չէր կարող վրիպել ո՛չ փորձագետների, ո՛չ էլ հասարակ քաղաքացիների աչքից, որոնք հպարտությամբ ու երախտագիտությամբ նշում էին մեր զինվորականների գործողությունները և, մեղմ ասած, զարմանքով՝ Փաշինյանի լռությունը։

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե «հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից»: Հայտարարությունն այս առնվազն տարօրինակ է։ Հասկանալի է, որ Պաշտպանության նախարարության ձեռնարկած քայլերի մասին այսպես թե այնպես տեղյակ են պահել կառավարությանն ու անձամբ վարչապետ Փաշինյանիին։ Բայց, ներեցե՛ք, այդ ինչպե՞ս է նա ղեկավարել այդ քայլերը (բոլորը) և դեռ մի բան էլ՝ համակարգել: Եվ խնդիրն այստեղ ոչ միայն և ոչ այնքան ռազմական գիտության՝ ռազմավարության և մարտավարության ոլորտում վարչապետի գիտելիքների բացակայությունն է, որքան այն, որ ըստ օրենքի նա չունի նման լիազորություններ։ Քանզի, համաձայն ՀՀ գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետի՝ վարչապետը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է դառնում բացառապես պատերազմի ժամանակ։ Մինչդեռ հուլիսյան իրադարձություններն ամենևին էլ պատերազմ չէին։ Խոսքը, բնականաբար, պատերազմի սահմանման միջազգայնորեն ընդունված իրավական տերմինաբանության մասին է, այլ ոչ թե խոսակցական ժանրի՝ այդ բառի նշանակության ազատ մեկնաբանությամբ, ինչին մենք բոլորս դիմում ենք։

Երբ Հայաստանը նախագահական հանրապետություն էր, պետության ղեկավարը՝ նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարն էր ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակներում։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էին ի պաշտոնե և անկախ իրավիճակից։ Իսկ կառավարման խորհրդարանական մոդելին երկրի անցնելուց և սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար կարող է լինել, կրկնում ենք, միայն պատերազմի ընթացքում։ Այլ ժամանակ (155-րդ հոդված, 3-րդ կետ) «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է», որը ենթարկվում է (կրկին իսկ՝ ոչ պատերազմի ժամանակ) պաշտպանության նախարարին։

Իհարկե, կարելի է նստել ու երկար-բարակ դատողություններ անել, թե որքանով են առհասարակ հիմնավորված նման փոփոխությունները, ներառյալ պառլամենտարիզմին անցնելը, Հայաստանի սպառնացող մշտական արտաքին վտանգի ու մարտահրավերների և Ադրբեջանի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» բազմամյա իրադրության պայմաններում։ Մեծ թվով փորձագետներ համարում են, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ պետության ղեկավարը միաժամանակ նաև ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար լիներ ցանկացած ժամանակ. հենց թեկուզ պատերազմի դեպքում հնարավորինս արագ որոշումներ կայացնելու և արձագանքելու տեսանկյունից։

Մյուս կողմից, սա այն դեպքն է, երբ ապրիորի կասկածելի մոտեցումը գործում է ի նպաստ երկրի շահերի, երբ պետության ղեկավարը ոչինչ չի հասկանում պատերազմական ռազմավարության ու մարտավարության հարցերից և նույնիսկ չի ծառայել բանակում։ Բարեբախտաբար, մեր ռազմական ղեկավարությունը կազմված է բարձր պրոֆեսիոնալիզմի տեր մարդկանցից, որոնք ունակ են հաղթահարել ցանկացած արտակարգ իրավիճակ և ագրեսիայի փորձ, ինչում հերթական անգամ համոզվելու հնարավորություն ունեցան մեր ագրեսիվ հարևանները։

Ուրեմն ինչո՞ւ եք դուք, պրն Գրիգորյան, փորձում վարչապետ Փաշինյանին վերագրել ուրիշի դափնիները։ Մի՞թե չեք հասկանում, որ դրանով արջի ծառայություն եք մատուցում նրան։ Եվ պարզապես ծաղրի առարկա դարձնում իրեն և ձեզ։ Լավ չէ…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • К СВЕДЕНИЮ МАРУКЯНА: ЗНАК РАВЕНСТВА МЕЖДУ ЖЕРТВОЙ И ПРЕСТУПНИКОМ ПЕРВОЙ ПОСТАВИЛА АННА АКОПЯН
      2022-10-05 09:03
      1138

      Видеокадры с расстрелом армянских военнопленных азербайджанскими извергами – очередное доказательство преступления со стороны террористического (недо)государства Азербайджан. Между тем, спецпредставитель ЕС по Южному Кавказу и кризису в Грузии Тойво Клаар заявил, что «получил несколько видеоматериалов о военных преступлениях в отношении Азербайджана», на что с армянской стороны последовал ответ от посла по особым поручениям Эдмона Марукяна: «Мы не позволим ставить знак равенства между жертвой военного преступления и преступником».

    • ПОДМЕНА ПРАВА ПРАВИЛАМИ: ПОЧЕМУ ДОНБАССУ МОЖНО, А АРЦАХУ НЕЛЬЗЯ?
      2022-10-03 09:52
      3257

      «Если вы справедливо продвигаете право ДНР, ЛНР, Херсонской и Запорожской областей на самоопределение, то принципы нравственности требуют, чтобы в этой цепочке был акцентирован и Арцах», - констатирует в интервью «ГА» завкафедрой конституционного права ЕГУ, член правления партии «Объединенная Армения» Вардан АЙВАЗЯН.

    • ВОЗРОЖДЕНИЕ АРМЕНИИ И АРЦАХА НАЧНЕТСЯ С ЕРАБЛУРА
      2022-09-27 14:54
      2196

      Два года назад в этот день началась жестокая, кровопролитная, катастрофичная для нашего народа война: государство-агрессор, государство-террорист Азербайджан, открыто поддерживаемый Турцией, напал на Арцах. Сегодня война еще продолжается - уже против собственно Республики Армения, армянской государственности, армян.

    • Александр КРЫЛОВ: ТЕКТОНИЧЕСКИЕ СДВИГИ НЕСУТ НЕ ТОЛЬКО УГРОЗЫ, НО И ОТКРЫВАЮТ ВОЗМОЖНОСТИ
      2022-09-27 09:12
      2238

      По инициативе факультета международных отношений ЕГУ, исследовательско-аналитической организации «Интеграция и развитие», Евразийского экспертного клуба вышел в свет сборник «Избранные страницы российского-армянского стратегического союза», приуроченный к 30-летию установления дипломатических отношений между Россией и Арменией.  Это уже второе издание Центра российских исследований факультета международных отношений ЕГУ, в котором ведущие российские и армянские эксперты анализируют политические, экономические, научно-культурные, исторические, философские аспекты стратегического союза двух государств.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ