Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ. ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԿԱՌՈՒՅՑ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐԸ ԿԶԲԱՂՎԻ ԳՈՒՅՔ ԽԼԵԼՈՎ
Հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովը կողմ քվեարկեց ՍԴ դատավորի պաշտոնում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը։ Այս որոշումը ոչ միանշանակ ընդունվեց իրավաբանական հանրության շրջանում՝ հարուցելով շատ մասնագետների դժգոհությունը։ Խունդկարյանի անսպասելի թեկնածության, ՍԴ–ի շուրջ ընթացող զարգացումների, դատական համակարգին վերաբերող վերջին օրենսդրական նախաձեռնության և իրավական ոլորտի այլ հարցերի շուրջ News.am-ը զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ։
Պարոն Վարոսյան, Ձեր կարծիքով՝ ինչը՞ կարող էր ստիպել Վճռաբեկ դատարանի նախագահին, ում պաշտանավարման ավարտին դեռ չորս տարի կար, մասնակից դառնալ մի գործընթացի, որի լեգիտիմությունն այսօր վիճարկվում է Եվրոպական դատարանում։
Կարծում եմ՝ քաղաքական իշխանություններն այս գործընթացից անմասն չեն։ Իհարկե, զարմանալի է, որ բազմափորձ իրավաբանը համաձայնում է մասնակցել մի պրոցեսի, որն ինքնին ոչ լեգիտիմ է։ Իսկ վաղ թե ուշ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս իրավիճակին իրավական գնահատական է տրվելու, այդ թվում՝ կարող է համապատասխան գնահատական տրվել բոլոր այն անձանց գործողություններին, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են այս գործընթացին։ Ինձ համար ակնհայտ է, որ անկախ նրանից, թե մենք երբ կունենաք նոր իշխանություններ կամ ովքեր կլինեն իշխանության, Սահմանադրական դատարանի հարցում վերադարձ է լինելու ստատուս քվոյին, որովհետև սահմանադրական կարգի վերադարձի այլ տարբերակ Հայաստանը չի ունենալու։ Մենք այժմ դուրս ենք եկել սահմանադրականության հունից, և դրա վերադարձը լինելու է առաջին անհրաժեշտ քայլը, որ պետք է արվի։
Այսինքն հաջորդ իշխանությունները Երվանդ Խունդկարյանի «հետևից կգնա՞ն»։
Ես կարծում են՝ նրա առաջ կբացեն Սահմանադրական դատարանի դուռը և նրան քաղաքավարի դուրս կհրավիրեն այդտեղից, որովհետև նա որևէ պարագայում այդտեղ գտնվելու իրավունք չունի։
Ձեր մասնագիտական համայնքում ինչպե՞ս են ընկալվում այն իրավաբանները, որոնք համաձայնել են առաջադրվել Սահմանադրական դատարանի թափուր մնացած տեղերի համար՝ հաշվի առնելով ՍԴ–ում տեղի ունեցած զարգացումները։ Առհասարակ, նման գործընթացի արդյունքում դառնալով ՍԴ դատավոր, արդյոք չի՞ վտանգվում այդ իրավաբանների հեղինակությունը։
Ես երբեք չէի ցանկանա, որ իմ կողմից հարգանքի արժանացած որևէ իրավաբան այդ քայլին գնա։ Իսկ, ի վերջո, ովքե՞ր են այդ մարդիկ, ում այդ առաջարկն արվում է, և նրանք համաձայնվում են։ Եթե այն ամենը, ինչ կատարվում է ՍԴ–ի շուրջ, «հեղափոխության» շարունակությունն է, ապա ի՞նչ գործ ունի այդ թեկնածուների շարքում Երվանդ Խունդկարյանը. մարդ, որը, ինչպես սիրում են մեր իշխանություններն ասել՝ նախորդ վատ, թալանչի ռեժիմի ժամանակ տասնամյակից ավելի ղեկավարել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը։ Հիմա հարց է առաջանում, այս իշխանությունները այդ տասը տարվա քաղաքացիաիրավական դաշտի գործունեությունից գո՞հ էին, թե՞ դժգոհ, եթե դժգոհ էին, ապա ի՞նչ գործ ունի Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շարքում։
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։ Կարելի՞ է ենթադրել, որ մասնագիտական դատարանի քողի տակ ստեղծվելիք այս դատարանն, ըստ էության, փոխարինելու է արտակարգ դատարանին, ինչի ստեղծումը Սահմանադրությամբ արգելվում է։
Այո, նման մտավախություն կա և այն հիմնավոր է։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար, ցանկության դեպքում կարիք չկա որևէ մասնագիտացած դատարան ստեղծել կամ օրենսդրական փոսփոխություն անել։ Գործող օրենքները կոռուպցիայի դեմ պայքարելու բոլոր հնարավորությունները տալիս են, եթե կա դրա դեմ պայքարելու ցանկություն։ Իսկ եթե լինեն կոռուպցիոն բնույթի գործեր կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հայցեր, ապա դատական համակարգն ի վիճակի է ամբողջությամբ դրանք քննել։ Երբ ստեղծվում է առանձին՝ հինգ հոգանոց ինչ–որ մարմին՝ օրինակ ապօրինի գույքի մասով, ես հասկանում եմ, որ ցանկանում են վերահսկելի, հինգ հոգուց բացկացած կառույց ստեղծել, որը զբաղվելու է գույք խլելով։ Ամբողջ դատական համակարգը վերահսկելն ավելի բարդ է, քան հինգ հոգուն վերահսկելը, սա է իրական նպատակը։ Եվ երբ այս քողի տակ ներկայացնում են ինչ–որ հեղափոխական արժեքներ և այլն, այդ ամենը սուտ է։ Ընդամենը Հայաստանում սեփականությունը վերաձևելու ցանկություն կա և դա իրագործելու համար էլ այս ամենը կատարվում է. այդ թվում՝ ապօրինի գույքը ապօրինի խլելու մասին օրենքի ընդունումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.