«Առավոտ». ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԲԵՌՆԵՐԸ
Մոտ երկու շաբաթ է՝ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում և այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:
Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար:
Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և հայկական այլ ընկերության համար:
Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 1 6-ին և 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում.
«Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որևէ պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն ենք, երկար տարիների փորձ ունենք, և երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 20:00
Американская делегация покинула генконсульство России в Стамбуле после переговоров, передает РИА Новости.
-
2025-04-10 19:58
Ни одна оппозиционная политическая сила в одиночку не сможет добиться смены власти. Об этом заявил депутат от Республиканской партии Армении (РПА) Артак Закарян.
-
2025-04-10 19:57
В 2024 году в Вооруженных силах Армении зафиксировано 40 смертей. Об этом говорится в отчете Ванадзорского отделения Хельсинкской Гражданской Ассамблеи.
-
2025-04-10 19:56
Обстановка в регионе может создать условия для развязывания Азербайджаном агрессии против Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший министр иностранных дел Арцаха Карен Мирзоян.