Последние новости

Երևանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

 

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանության կողմը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին: Փաստաբաններն այդ միջնորդությունը հիմնավորել են նրանով, որ քննչական մարմինը գույքի կալանքի հիմքում է դրել քաղաքացիական հայցի և դատական ծախսերի ապահովման նպատակը, այնինչ քաղաքացիական հայց ներկայացված չէ։

Դատախազությունն, իր հերթին, առարկել է միջնորդություններին, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ պաշտպանական կողմից պահանջել է արգելքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ