«Հայրենիք» հիմնադրամի հայտարարությունը
Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Քննարկվել են հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղություններն ու ծրագրերը։ Ներկայացվել են Հայաստանի տնտեսական ցուցանիշները, որի զարգացման միտումներն օրեցօր դառնում են ավելի մտահոգիչ։ Կառավարության որդեգրած՝ դիտորդի, իրադարձությունների հետևից գնալու քաղաքականությունը և թույլ տրված կոպտագույն սխալները առաջացրել են լուրջ համակարգային տնտեսական խնդիրներ, օտարերկրյա ներդրումերի բացակայություն։ Բիզնեսի ամբողջական ճյուղեր կանգնած են սնանկացման եզրին։
Այս միտումների շարունակման դեպքում արձանագրվելու է գործազրկության նկատելի աճ։ Համավարակով պայմանավորված էական խնդիրների առաջ են կանգնելու արտագնա աշխատանքի մեկնող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ, ինչը լրացուցիչ լարվածության էական գործոն է դառնալու։ Կառավարության դանդաղկոտության, տեղ-տեղ՝ բացարձակ անգործության պատճառով մենք կորցնում ենք շատ թանկ ժամանակահատված և, ըստ էության, անպատրաստ ենք լրջագույն մարտահրավերների առջև։
Հայաստանին պետք է ակտիվ, գրագետ, նախաձեռնողական տնտեսական քաղաքականություն։ Մենք վարանելու և անտարբեր մնալու իրավունք չունենք։
Վստահ լինելով, որ գրագետ լուծումներով հնարավոր է շտկել վիճակը, մեղմել սոցիալական լարվածությունը, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը պատրաստվում է դիմել Հայաստանի առաջատար տնտեսագետներին, կառավարման փորձ ունեցող մի շարք գործիչների՝ հակաճգնաժամային առաջարկներ, տնտեսական քայլերի մշակումներ անելու առաջարկով։
Վստահ ենք, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում կա բավարար մասնագիտական և կառավարչական ներուժ», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».