Последние новости

Ո՞ւՐ ԵՆ ԼԱՅՎԵՐԸ, ՆԻԿՈԼ

Ինչ ուզում եք՝ ասեք, բայց մեր վարչապետին ասես փոխած լինեն։ Այդ կարգի կասկածների համար ամենահավաստի և անսխալ չափորոշիչը նրա էջն է Ֆեյսբուք սոցցանցում։ Այն, ինչից Փաշինյանին բառացիորեն անհնար էր պոկել դեռ մի քանի ամիս առաջ։ Որտեղից նա ավելի քան երկու տարի շարունակ դիմում էր երկրի քաղաքացիներին առնվազն ամեն օր, երբեմն օրական մի քանի անգամ ՝ նախընտրելով ֆեյսբուքյան «լայվերը» հեռուստաելույթներից և անտեսելով նույնիսկ այն փաստը, որ Հայաստանի, մանավանդ հեռավոր մարզերի բնավ ոչ բոլոր բնակիչներն են ներկա սոցցանցերում։ Ֆեյսբուքը Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ էր, քանզի նա իշխանության եկավ մեծապես հասարակական գիտակցության նկատմամբ մանիպուլյացիայի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր է հատկացված հենց սոցցանցերին։ Եվ շարունակում էր Ֆեյսբուքի միջոցով կառավարել երկիրը ողջ այս ընթացքում։

Բայց հուլիսի կեսերից ամեն ինչ մի տեսակ կտրուկ փոխվեց։ Մենք արդեն գրել ենք այն մասին, թե որքան տարօրինակ տեսք ուներ նրա ֆեյսբուքյան էջը սահմանի վրա հուլիսյան ահագնացման օրերին: Այդ ժամանակից ի վեր Փաշինյանի էջն աղքատիկ է և տաղտկալի, այն բովանդակում է, ըստ էության, միայն պաշտոնական հաղորդագրություններ ու կառավարության նիստի տեսագրություններ, իսկ վերջին լայվը թվագրված է հուլիսի 24-ով և վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի դրական միտումներին: Դե, իսկ բացի այդ՝ վարչապետը հետևողականորեն տիրաժավորում է տեսանյութեր ճանապարհաշինության մասին, ուղեկցելով դրանք #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգով։ Թե այդ ինչ նոր բան կարելի է գտնել ճանապարհների շինարարության մեջ, նա չի հստակեցնում, բայց ոչինչ, կարևորը՝ կառուցում է, չի քանդում։

Թե ինչու է կառավարությունը կենտրոնացել հենց ճանապարհաշինության վրա, առանձնահատուկ թեմա է. նշենք միայն, որ վաղուց և բոլորին լավ հայտնի է, որ շինարարությունը, առավելևս ճանապարհաշինությունը, իսկական ոսկեբեր գետ է նրանց համար, ովքեր երազում են արագ և խոշոր հարստություն դիզել։ Բայց չբռնված գողը գող չէ, ուստի ձևացնենք, թե հավատում ենք «նորովի կառուցելու» Փաշինյանի մտադրությունների անկեղծությանը և վերադառնանք նրա էջին։

Այսպիսով, ի՞նչ է պատահել վարչապետին։ Հասունացե՞լ է։ Հասկացե՞լ է, որ պետք է ավելի վայելուչ պահվածք դրսևորել ու չլռվել Ֆեյսբուքում, երբ երկրում գործերն ու խնդիրները լիառատ են։ Գիտակցե՞լ է, որ հարիր չէ պետության առաջին դեմքին այդքան թեթևամիտ վարքագիծ ցուցաբերել՝ աջ ու ձախ սելֆիներ անելով ու հաջորդ վայրկյանին հրապարակելով դրանք սոցցանցերում՝ ի զվարճանս լրջմիտ հանրության։ Որոշել է ի՞նքն էլ դառնալ ավելի պատկառելի, էժանագին մանրադրամից ավելի ծանրակշիռ դարձնել իր խոսքը, լրջանալ բարդագույն իրավիճակի խորապատկերին, որում հայտնվել է պետությունն իր ֆեյսբուքյան կառավարման արդյունքում։ Հանկարծ տոգորվել է պատասխանատվությամբ, թե՞ սկսել է մտորել այն մասին, որ հենց ինքն է պատասխանատու Հայաստանում տեղի ունեցած և ընթացիկ ամենի համար։

Նախեվառաջ ընդգծենք, որ պետք է միայն ուրախանալ պետության ղեկավարի պահվածքի այնպիսի փոփոխությամբ, որը ծաղր ու ծիծաղի շատ ավելի քիչ առիթներ է տալիս այն քաղաքական գործչի հասցեին, որը, ուզենք թե չուզենք, ներկայացնում է մեր երկիրը։ Չէ՞ որ սոցիալական ցանցում մարդու էջը ինչ-որ չափով նրա դեմք է, նրա բնութագիրը, որը պատկերացում է տալիս քաղաքացիական դիրքորոշման մասին։ Եթե վերը նշված բոլոր հարցերի պատասխանը դրական է, ապա դա նույնպես ողջունելի է։ Որքան էլ բաց, մատչելի ու ժողովրդավար է փորձում ներկայանալ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ կան սահմաններ, որոնք չպետք է հատի ոչ ոք, իսկ առավելևս՝ երկրի առաջին դեմքը։

Սակայն, ինչպեսև ցանկացած այլ հարցում, ծայրահեղություններն այստեղ էլ անընդունելի են, իսկ ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում ինչ-որ տեղ է։ Հասարակությանը հուզող և երկրի ղեկավարի կողմից գնահատականներ պահանջող լրջագույն հարցերի վերաբերյալ արձագանքի իսպառ բացակայությունը նույնպես ելք չէ։ Մանավանդ նախկին գերակտիվության և իշխանության գործողությունների թափանցիկության մասին վարչապետի բազմաթիվ հավաստիացումների խորապատկերին։

Ինչի՞ մասին է խոսում երկիրը, բառացիորեն եռում վերջին մի քանի օրերին։ Հիմնական թեմաները հանգում են հետևյալին։ Փոփոխություններ գրականության և պատմության դպրոցական ծրագրում և ազգային ինքնությունը ոչնչացնելու փորձերի մեղադրանքներ: Իրադարձությունները Երևանի Մաշտոցի պողոտայի տխրահռչակ պուրակի շուրջ, որտեղ կրկին հատում են ծառերը՝ սրճարան կառուցելու համար։ Վերջապես, Մարգարիտա Սիմոնյանի հերթական գրառումը, որում մի հատված է մեջբերվում Նիկոլ Փաշինյանի 2005թ. հրապարակված հոդվածից։ Փաշինյանի կողմնակիցները փորձում են ապացուցել, թե Սիմոնյանի մեջբերած տողերը գրել է ոչ թե Նիկոլը, այլ նրա սիրելի պատգամավոր Բաբաջանյանը, իսկ հակառակորդները ներկայացնում են RT-ի գլխավոր խմբագրի իրավացիությունն ապացուցող հոդվածի սքրինշոթը:

Իսկ այ ինքը՝ Փաշինյանը լռում է։ Նա տեսանյութ է տեղադրում Արարատի մարզում ճանապարհի կառուցման մասին, ինչն, իհարկե, կարևոր է։ Բայց շատ ավելի կարևոր է պատմության և գրականության դասավանդման հարցը, եթե ամեն ինչ այդչափ ողբալի է, ինչպես բառացիորեն աղաղակում են մասնագետները: Անհամեմատ ավելի կարևոր է, թե արդյոք Փաշինյանն այսօ՞ր էլ նույնքան արհամարհական ու անարգալից է վերաբերվում մեր նախնիներին ու նրանց թողած ժառանգությանը, թե՞ փոխել է իր կարծիքը՝ դառնալով երկրի ղեկավար։ Չափազանց շատ բան են որոշում հայոց մերօրյա իրողություններում մեկ-միակ անձն ու նրա դիրքորոշումը, որպեսզի անտեսվեն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի համատեքստում չափազանց մեծ կարևորություն ունեցող հանրային քննարկումները։

Նույնը վերաբերում է նաև Մաշտոցի պուրակում սրճարանի կառուցմանը։ Չէ՞ որ խոսքը լոկ մեկ սրճարանի մասին չէ. այդ պուրակի պատմությունը որոշակի չափով մարմնավորել է քաղաքային շինարարության և կանաչապատ տարածքների հետ կապված էկոլոգիական, կոռուպցիոն և վարչարարական բնույթի խնդիրների ողջ սպեկտրը։ Եվ այն մեղադրանքները, որ ներկայիս իշխանությունը շարժվում է նախկինների ճանապարհով, միանգամայն հիմնավորված են ինչպես այս, այնպես էլ նախորդ բազմաթիվ դեպքերում։ Սոցիալական ցանցերում և հասարակության մեջ ընդհանուր առմամբ լուրջ կրքեր են եռում, բարձրացնելով երկրում լարվածության առանց այդ էլ տպավորիչ աստիճանը:

Բայց Նիկոլ Փաշինյանը լռում է, առիթ տալով համարելու, որ ամեն ինչ իրականում ճիշտ այնպես է, ինչպես գրում են իր քննադատները:

Ինչպես նաև հաստատում է այն կասկածները, որ պարզապես ոչինչ չունի ասելու՝ ի պատասխան մեղադրանքներին: Քանզի անչափ տարօրինակ է, որ վարչապետը, որը մինչ այդ աչքի էր ընկնում հազվագյուտ զրուցասիրությամբ և իր քաղաքական հավատամք էր հռչակել թափանցիկությունն ու հրապարակայնությունը, չի ցանկանում արտահայտվել հասարակությանը մի քանի ճամբարների բաժանող ամենասուր ու արդիական հարցերի վերաբերյալ։ Անշուշտ, նրա խոսքը սաստիկ արժեզրկվել է իշխանավարման երկու տարիների ընթացքում, բայց Փաշինյանը դեռևս մնում է պետության առաջին դեմքը, որի կարծիքը որոշակի կշիռ ունի։ Ուրեմն ինչո՞ւ խորացնել սեփական աննախանձելի վիճակը և է՛լ ավելի թուլացնել սեփական հեղինակությունն ու համաքաղաքացիների կարծիքի վրա ունեցած ազդեցությունը համառ լռությամբ, որն ընդ որում շատ նման է անտարբերության։

Ի դեպ, #ԿառուցենքՀայաստանըՆորովի, հեշթեգը, անշուշտ, ունի ոչ միայն բառացի իմաստ: Կասկածից վեր է, որ ինքը՝ Փաշինյանը դրա մեջ դնում է նաև փոխաբերական նշանակություն՝ նկատի ունենալով «նոր Հայաստանի» կառուցումը բառի բոլոր իմաստներով։ Այդ թվում՝ կրթության, մշակույթի, ազգային արժեքների, պետական մարմինների գործունեության թափանցիկության ու արդյունավետության, երկրի կառավարման որակի և այլ ոլորտներում:

Իսկ գուցե նա լռում է, ասես բերանը ջուր առած, չարտահայտելով իր դիրքորոշումը հասարակական նշանակության կարևորագույն հարցերի վերաբերյալ և չարձագանքելով բուռն բանավեճերին, քանզի սա ամենևին էլ այն «նոր Հայաստանը» չէ՞, որ նրանից սպասում էին կողմնակիցների և համակիրների դեռ երեկ բազմահազարանոց, իսկ այսօր ակնհայտորեն նոսրացած շարքերը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45
      1704

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42
      1650

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06
      2089

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19
      2758

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ