Լիբանանի ՆԳՆ. Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել
Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ է պայթել: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Ֆահմին:
Միևնույն ժամանակ, իրավապահները Al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել են, որ «պայթեցվել է պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը 9 տարի առաջ առգրավվել է նավերից մեկից, որը այս բոլոր տարիներին պահվել է նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար»: «Չորս ամիս առաջ զեկույց է պատրաստվել ծովային նավահանգստում այդպիսի պայթուցիկ նյութերի բեռը պահելու մեծ վտանգի մասին»,- ասել է նա: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, դրա հետևանքով էլ նիտրատը պայթել է: Մինչդեռ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները լեցուն են վիրավորներով:
Միայն մի հիվանդանոցին մեկ ժամից պակաս ժամանակահատվածում 300 վիրավոր է դիմել: Մարդկանց հորդորում են անհապաղ արյուն հանձնել: Բոլոր բժշկական անձնակազմերին կանչել են աշխատանքի: Ըստ առաջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 30-ի, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Մարդիկ նավահանգստի տարածքում պայթյունի հետևանքով ավերված շենքերի փլատակների տակ են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վարչապետ Հասան Դիաբն ասել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը աղետ է Լիբանանի համար:
«Մեծ աղետ վրա հասավ Լիբանանին»,- ասել է նա: «Տեղի ունեցածը անպատիժ չի մնա, մեղավորներն ու պատասխանատուները կպատժվեն»: Նա կոչ է արել բոլոր բարեկամական և եղբայրական երկրներին աջակցել և օգնել Լիբանանին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.