ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՍԱՐԿԻՍՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հայ ձեռներեցների կրած վնասները, որոնք առաջացել են Մոսկվայում հուլիսին գրանցված անկարգությունների ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն։
Սարկիսովը հիշեցրել է, որ ավելի վաղ իր ընտանիքը հայտարարել է, որ պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանցի գործարարների սեփականությանը հայերի կողմից հասցված վնասը։
«Այս առաջարկն ուժի մեջ է, և մենք դրանից չենք հրաժարվի», – նշել է նա։
«Միաժամանակ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Մոսկվայի ադրբեջանական խոշոր գործարար համայնքի կողմից պատասխան քայլեր չկան», – ավելացրել է Սարկիսովը` տեղեկացնելով, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև մոսկվայաբնակ հայ ձեռներեցների կրած վնասը։
«Հույս ունեմ, որ մեր նախաձեռնությունը վերջապես կընկալվի սթափ մտածող մարդկանց կողմից` անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից և քաղաքական հայացքներից», – նշել է գործարարը։
ՌԲԿ-ն ներկայացնում է Սարկիսովի հայտարարության ամբողջական տեքստը.
«Դիմում եմ ադրբեջանական բիզնես հանրության որոշ ներկայացուցիչներին, որոնք շարունակում են հրահրել և ապակայունացնել ազգամիջյան հարաբերությունները։ Չկիսելով կարծիքն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները հավասար պատասխանատվություն են կրում Մոսկվայում վերջերս գրանցված իրադարձությունների համար` կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն պաշտպանել իրենց ունեցվածքն ու մասնավոր սեփականությունը։ Բիզնեսը դժվար գործ է։ Մարդիկ, ովքեր դրա մեջ ներդնում են իրենց ողջ ուժն ու ջանքերը, չպետք է մնան ձեռնունայն իրենցից հեռու հակամարտությունների պատճառով` դառնալով օտարատյացության և անպատժելիության զոհ։
Այդ պատճառով մեր ընտանիքն ավելի վաղ իր վրա էր վերցրել պատասխանատվությունը` փոխհատուցել այդ իրադարձությունների ժամանակ հայերի կողմից ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը։ Այդ առաջարկը մնում է ուժի մեջ, և մենք դրանից չենք հրաժարվի։
Միաժամանակ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Մոսկվայի ադրբեջանցի խոշոր գործարար համայնքի կողմից պատասխան քայլեր չկան։ Այս հանգամանքներում, իհարկե, մեր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև մոսկվայաբնակ հայ ձեռներեցների կրած վնասը։
Հույս ունեմ, որ մեր նախաձեռնությունը վերջապես կընկալվի սթափ մտածող մարդկանց կողմից` անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից և քաղաքական հայացքներից
Աշխատանքն ամենաբարձրագույն մարդկային արժեքներից է։ Հայերի ասամբլեան վստահ է, որ լարված իրավիճակում արհամարհանքը դեպի հարցի կառուցողական լուծումը տանող ճանապարհը չէ, և սփյուռքի հայտնի ներկայացուցիչների դերակատարությունը չափազանց կարևոր է։
Հայտ ներկայացնելու և փոխհատուցում ստանալու պահանջների ձևաթուղթը կներկայացվի ավելի ուշ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.