Պետրոս վրդ. Մանուէլյան. Պայթյունի արդյունքում լիբանանահայությունը կանգնած է լուրջ դժվարությունների առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բեյրութի նավահանգստում երեկ՝ օգոստոսի 4–ին տեղի ունեցած ուժգն պայթյունի հետևանքով լիբանանահայությունը կանգնած է լուրջ դժվարությունների առջև։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասաց Քուվեյթի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններից Պետրոս վրդ. Մանուէլյանը։
«Լիբանանահայերը վերջին 7-8 ամիսներին ստիպված են դիմագրավել լուրջ քաղաքական, տնտեսական և ընկերային դժվարություններ, որոնց վերջին ամիսներին գումարվեց նաև կորոնավիրուսի արդյունքում առաջացած համաճարակային խնդիրը։ Եվ այս ծանր իրավիճակում, թվում էր թե միայն այս փորձություն էր «պակասում» լիբանանահայությանը, որն այսօր լուրջ դժվարին պայմաններում է հայտնվել»:
Հայր Պետրոսը տեղեկացրեց, որ պայթյունից անմասն չի մնացել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է Անթիլիասում՝ ծովափնյա շրջանում։
Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել Անթիլիասի Մայրավանքը. մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։
«Այս պահին հնարավոր չէ ասել կաթողիկոսարանին հասված վնասների չափը, քանի որ դեռևս վնասի վերջնական գույքագրում չի արվել»,–ասաց Հայր Պետրոսը։։
Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո այցելել էր քաղաքի հայաբնակ թաղամասեր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Մինչ այդ Վեհափառ Հայրապետը նյութական օժանդակություն էր տրամադրել Բեյրութի քաղաքապետարանին՝ բնակչության անմիջական կարիքները հոգալու նպատակով։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 100–ից ավելի մարդ է զոհվել, իսկ 4000–ից ավելի մարդ վիրավոր է:
Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով վեց հայ է մահացել, որոնց թվում են Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։։
Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 10:56
Некоторые участки ереванского административного района Кентрон в течение 10 часов будут лишены фиксированной связи, которая обеспечивается провайдером Ucom. Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-03 10:55
В рамках действий, направленных против РПА и Сержа Саргсяна, власть уже направила в суд четвёртое дело против президента Саргсяна.
-
2025-07-03 10:54
Консульский доступ к арестованным гражданам России в Азербайджане до сих пор не предоставлен, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-07-03 10:24
Вопрос объединения общин Хой и Вагаршапат в Армавирской области Армении - чисто политический шаг властей страны. Об этом заявил Sputnik Армения политолог, лидер партии "Демократическая альтернатива" Сурен Суренянц.