Թորոսյան. Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ
Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 350-ի սահմանում: Այս մասին այսօր ՀՀ պարետատան նիստի ավարտին կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արեն Թորոսյանը` նշելով, որ 300 քաղաքացի գտնվում են ծանր, 68-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 24-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:
«Եթե կհիշեք, ես այդ մասին միշտ ասում եմ, մեր ամենավատ օրերին մեր ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 650-ի էր հասնում»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ նվազում է գրանցվել նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր 100 նոր դեպքը նշանակում է մոտ 2 մահ՝ անկախ այն բանից, թե որքան լավ բուժում կստանան այդ հիվանդները:
«Հետևաբար, հիվանդությունների ցածր թիվը նշանակելու է նաև ցածր թվով մահեր, և մենք հույս ունենք, որ այդ թիվն, ի վերջո, կհասնի զրոյի»,- հավելեց Թորոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի բուժման մեջ ներգրավված 20 հիվանդանոցների փոխարեն այս պահին աշխատում են 15-ը, մյուսներն անցել են իրենց հիմնական պրոֆիլայիին աշխատանքին: Նախատեսվում է, որ ևս 2-ն շուտով կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին:
Ըստ Թորոսյանի՝ կառավարության նպատակն է Հայաստանում ունենալ մի փոքր բաժանմունք, որը կզբաղվի փոքր թվով կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-06-05 13:48
Пашинян понимает, что скоро выборы, а его рейтинг невысокий, поэтому ему нужно вновь позиционировать себя как якобы представителя народа, борющейся фигуры. Для этого ему нужна новая мишень, и теперь данной мишенью является Армянская апостольская святая церковь. Об этом говорится в заявлении, распространенном на Telegram-канале оппозиционного движения «Аякве».
-
2025-06-05 13:46
Следующее заседание Совета глав правительств СНГ пройдет 30 сентября в Минске. Об этом заявил глава Исполнительного комитета – Исполнительный секретарь СНГ Сергей Лебедев на заседании Совета глав правительств государств Содружества в Душанбе.