Последние новости

ՍՏԵՂԾԵ՛Ք ԱՐԴԵՆ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԿԵՆՏՐՈՆԸ

Երեկ տագնապալի, թեև մի տեսակ սովորական դարձած (քանի որ առաջին անգամը չէ) լուր ստացվեց այն մասին, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են մեր կառավարական ներքին ցանցը՝ «տանելով» 55 տերաբայթ տեղեկատվություն:

«Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբեռանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու»,- այդ առիթով հայտարարեց մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ։

Մեկնաբանություններ հաջորդեցին։ ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանի խոսքերով, «ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին»: Բավականին մշուշոտ է։ Ինչ վերաբերում է կիբեռանվտանգության ապահովման հարցի լուծմանը, ինչը կարևորագույններից մեկն է երկրի տեղեկատվական և պետական անվտանգության ապահովման համատեքստում, ապա դրան Մ.Գևորգյանն առհասարակ չանդրադարձավ: Մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին նույնպես խոսք չկա։

«Տեղի ունեցած ամենը ոչ թե պարզապես անփութություն է, այլ համատարած անհեթեթություն, - իրավիճակը մեկնաբանում է ենթակառուցվածքային նախագծերի մասնագետ Արտակ Վարդանյանը։ - Ուշադրություն դարձրեք. ադրբեջանցի հաքերները տեղեկատվություն են տարածում այն մասին, որ իրենք հերթական, սատանան գիտե թե որերորդ անգամ կոտրել են մեր կառավարական սերվերը։ Մեր ԱԳՆ-ը և ԱԱԾ-ն հապշտապ հայտարարում են, թե ԱԱԾ-ի կիբեռանվտանգության մասնագետների հավաստմամբ, հարևան հաքերների կողմից հրապարակված սքրինները ոչ թե սերվերը կոտրելու վկայությունն են, այլ լոկ կայքի ղեկավարման համակարգի աշխատանքային լուսապատճենը (ընդ որում միայն ԱԱԾ-ն գիտի, թե ինչ է դա նշանակում, և ինչու դա չի վկայում կոտրելու մասին)։ Ադրբեջանցի հաքերները, ի պատասխան ԱԳՆ հայտարարության, հրապարակում են մեր քաղաքացիների ավելի քան 100 մահվան վկայական (այստեղ արդեն ոզնուն էլ պետք է հասկանալի լինի, որ կոտրում եղել է, քանի որ այդ վկայականները բաց փաստաթղթեր չեն): Բացի այդ, մեր կառավարության կողմից դեռևս չհաստատված լուրեր են շրջում այն մասին, որ այս անգամ տեղեկատվության լուրջ արտահոսք է եղել իրավապահ համակարգից, ներառյալ 2019 թվականի փաստաթղթերը։ ԱԱԾ մասնագետները լռում են, ըստ երևույթին՝ փորձելով հասկանալ, թե որքան և ինչ տեղեկատվություն են մեզանից թռցրել այս անգամ…»։

Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Ըստ Ա.Վարդանյանի, իրեն հարգող ցանկացած պետությունում հաքերների կողմից (հատկապես թշնամական պետության) պետական պաշտպանված ցանցի կոտրման կրկնակի փաստից հետո անվտանգության ծառայության ղեկավարը և պետական տվյալների կիբեռանվտանգության համար պատասխանատու անձը ոչ թե պարզապես հրաժարական կտային, այլ խայտառակ կերպով կհեռացվեին զբաղեցրած պաշտոններից:

«Բայց դա՝ իրեն հարգող պետությունում, որը բոլորին ու ամենուր չի պատմում ծրագրավորման ոլորտի աննախադեպ զարգացման մասին, այլ պարզապես կիբեռանվտանգության իր մասնագետներին լուռումունջ վճարում է համարժեք գումար, որպեսզի ոլորտում ցանկանան աշխատել գրագետ, խելացի ծրագրավորողներ, - շարունակում է Ա.Վարդանյանը:- Մինչդեռ «հպարտ» պետությունում, որտեղ անվտանգության ծառայությունների առջև դրված հիմնական խնդիրը ոչ թե բուն պետության և նրա կառավարման համակարգերի անվտանգությունն ապահովելն է, այլ ներքին ընդդիմությանն ահաբեկելն ու դրա հիմնական ներկայացուցիչներին մշտապես հետևելը, իհարկե, ոչ մի անվտանգության ղեկավար ոչ մի հրաժարական էլ չի տա և, առավել ևս, խայտառակ կերպով պաշտոնանկ չի արվի։ Ավելին, հպարտ պետության հպարտ քաղաքացիներին չի էլ հետաքրքրում հարևանների կողմից պետական սերվերի կոտրումը, որը, ի դեպ ասած, պետք է լինի կառավարման ամենապաշտպանված տեղեկատվական համակարգը երկրում: Բազմապատիկ ավելի պաշտպանված, քան հենց նույն բանկային սերվերները։

Ո՜վ գիտե, թե որքան կարևոր ու գաղտնի տեղեկություններ են հասցրել ներբեռնել ադրբեջանցի հաքերները՝ կոտրելով մեր կառավարական ցանցը։ Մենք դա արդեն երբեք չենք իմանա։ Իսկ «պողոսներին» կկերակրեն այն հեքիաթով, թե մեր քաղաքացիների մահվան հարյուրավոր վկայականների արտահոսքը բնավ այնպիսի ֆորս-մաժոր չէ, որի պատճառով վարչապետ Փաշինյանը որոշի հանկարծ աշխատանքից հեռացնել ԱԱԾ-ի բոլոր այն պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են տեղեկատվության այս հերթական արտահոսքի համար։ Կարծում եմ, այսպիսին են տխուր իրողությունները…»։

Մինչդեռ տեղի ունեցող ամենի լույսի ներքո կցանկանայինք իշխանության ներկայացուցիչներից դյուրըմբռնելի բացատրություններ և հստակ պատասխան լսել այն հարցին, թե ե՞րբ է Հայաստանում ստեղծվելու կիբեռանվտանգության միասնական կենտրոն, հիմնավորապես զբաղվո՞ւմ է արդյոք իշխանությունն այդ խնդրով, կամ մտադի՞ր է զբաղվել ամենամոտ ժամանակներս:

Կցանկանայինք նաև հիշեցնել հայկական ԶԼՄ-ների վրա կիբեռհարձակումների մասին։ Մասնավորապես, միայն հունիսի ընթացքում երկու անգամ կոտրել են «Գոլոս Արմենիի»-ի կայքը։ Եվ եթե առաջին անգամ նրա աշխատանքը հաջողվեց վերականգնել համեմատաբար կարճ ժամկետում, ապա երկրորդ անգամ չարամիտները պարզապես իսպառ ոչնչացրել էին տվյալների գրեթե ողջ բազան և արխիվը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВОЗРОЖДЕНИЕ АРМЕНИИ И АРЦАХА НАЧНЕТСЯ С ЕРАБЛУРА
      2022-09-27 14:54
      1957

      Два года назад в этот день началась жестокая, кровопролитная, катастрофичная для нашего народа война: государство-агрессор, государство-террорист Азербайджан, открыто поддерживаемый Турцией, напал на Арцах. Сегодня война еще продолжается - уже против собственно Республики Армения, армянской государственности, армян.

    • Александр КРЫЛОВ: ТЕКТОНИЧЕСКИЕ СДВИГИ НЕСУТ НЕ ТОЛЬКО УГРОЗЫ, НО И ОТКРЫВАЮТ ВОЗМОЖНОСТИ
      2022-09-27 09:12
      2112

      По инициативе факультета международных отношений ЕГУ, исследовательско-аналитической организации «Интеграция и развитие», Евразийского экспертного клуба вышел в свет сборник «Избранные страницы российского-армянского стратегического союза», приуроченный к 30-летию установления дипломатических отношений между Россией и Арменией.  Это уже второе издание Центра российских исследований факультета международных отношений ЕГУ, в котором ведущие российские и армянские эксперты анализируют политические, экономические, научно-культурные, исторические, философские аспекты стратегического союза двух государств.

    • ЕРЕВАН-БАКУ, ЕРЕВАН-АНКАРА: ВОЗМОЖНОСТИ, УГРОЗЫ, ВЫЗОВЫ
      2022-09-24 16:08
      1907

      Сегодня в Ереване по инициативе ОО «Интеграция и развитие» и Евразийского экспертного клуба совместно с «Армянским национальным фронтом» и движением «Сильная Армения вместе с Россией» состоялось обсуждение по теме «Процесс урегулирования армяно-азербайджанских и армяно-турецких отношений: новые возможности и/или новые угрозы и вызовы».

    • АЗЕРБАЙДЖАНСКАЯ ПРОВОКАЦИЯ В ПАРИЖЕ. ГДЕ РЕАКЦИЯ АРМЯНСКОГО МИД?
      2022-09-23 10:36
      3412

      23 сентября постоянное представительство Азербайджана при ЮНЕСКО проведет в Париже презентацию, посвященную «разрушению азербайджанского культурного наследия в Армении». Нет, я ничего не перепутала – не Армения проведет мероприятие на предмет уничтожения азербайджанцами армянского историко-культурного наследия в Арцахе и Азербайджане, а совсем наоборот. Удивлены, возмущены? Зря. В Баку над продвижением и тиражированием своей лжи работают давно, целенаправленно и достаточно эффективно, тем более, что с некоторых пор не встречают никакого противодействия со стороны соответствующих армянских структур – МИД и дипмиссий в разных странах, МОНКС, парламентских комиссий и т.д. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ