ՌԴ ժուռնալիստների միությունը մտահոգված է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմամբ
Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումը մտահոգության տեղիք է տալիս, Ռուսաստանի ժուռնալիստների միությունում ուշադիր հետևելու են իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԺՄ քարտուղար Թիմուր Շաֆիրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները:
«Ցանկացած գործողություն, որը ուղղված է մեր լրագրող-գործընկերների աշխատանքի և իրավունքների ցանկացած սահմանափակմանը, չի կարող չանհանգստացնել: և, համապատասխանաբար, Հայաստանի նախագահի ստորագրած օրենքը նման իրադարձությունների թվում է»,- ասել է Շաֆիրը:
Նրա խոսքերով՝ հարց է առաջացնում այնպիսի լրացուցիչ միջոցառումների նախաձեռնման անհրաժեշտությունը, ինչպիսիք են միջպետական համաձայնագրերը: Շաֆիրը նշել է, որ օպերատիվ կարգով դրանց կնքումը մինչև 2021 թվականի հունվարն ավարտելը բավական խնդրահարույց կլինի:
«Նաև այնքան էլ պարզ չէ, թե ինչու գործնական առումով չի կարող շարունակել գործել ԶԼՄ-ների հետագա լիցենզավորման պարզ սկզբունքը: Մենք ուշադիր կհետևենք իրավիճակին»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.
-
2025-07-16 15:30
Из пресс-конференции Пашиняна мы уже узнали:
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.