Ֆրանսիան Լիբանանին միջազգային օգնության ծրագիր է նախաձեռնում
Ֆրանսիան մտադիր է Լիբանանի բնակչության համար միջազգային աջակցության ծրագիր նախաձեռնել Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Լիբանանի մայրաքաղաք ժամանելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բանակցություններ կանցկացնենք, որպեսզի հետո Լիբանանի ժողովրդի համար միջազգային օգնության ծրագիր նախաձեռնենք։ Բնակչության օգնությունը գլխավոր առաջնահերթություն է, և անհրաժեշտ է այն կազմակերպել այնպես, որ այն հասնի մարդկանց»,- ասել է Մակրոնը։
Նա հստակեցրել է, որ Ֆրանսիան լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Լիբանանի ղեկավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և նավահանգստում աշխատող փրկարարների թիմերի հետ հանդիպումների արդյունքում:
«Ես անմիջապես մեկնել եմ Լիբանան տեղի ունեցած ողբերգությունից հետո, նման համերաշխությունն ակնհայտ է», – հավելել է Մակրոնը:
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Լիբանանի ղեկավարության ներկայացուցիչների հետ զրույցներում կընդգծի երկրում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու համար:
«Առանց այդ բարեփոխումների Լիբանանում ճգնաժամը կխորանա»,- նշել է նա: Լրագրողների հետ շփումից հետո Մակրոնն ուղևորվել է նավահանգիստ՝ պայթյունի վայր, որպեսզի բանակցի փլատակների ապամոնտաժմամբ զբաղվող ֆրանսիացի փրկարարների հետ, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.