Последние новости

25.000 եվրոյի բժշկական պարագաներ՝ Գերմանիայից Հայաստանին

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ:

Ըստ հաղորդագրության՝ սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր կովիդ-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ